«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ. hayeli.am
Քաղաքական
Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը Բջնիի իր առանձնատանը ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
hayeli.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն