Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանով Գագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ին Դատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներ Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնել Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք Ռուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազություն Հյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվի Համաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար 

Թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են կառավարության հիմնական գործելաոճը. Ավինյան

Քաղաքական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019»-ին: Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ողջույնի խոսքում փոխվարչապետն ասել է.

«Կառավարության հարգելի՛ անդամներ,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ հանրային և մասնավոր հատվածներում թափանցիկությանը նվիրված այս կարևոր միջոցառմանը։

Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են մեր կառավարության հիմնական գործելաոճը և ուղենիշը: Ակնհայտ է, որ թափանցիկ և հաշվետու կառավարումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում:

Բոլորովին վերջերս մեկնարկեց Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների իրականացման և դրանից բխող ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը: Այս գործընթացում մենք կարևորում ենք   պետական քաղաքականության մշակման, հանրային ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվետվողականության և բարեվարքության ապահովմանն ուղղված կառուցակարգերի ստեղծումը և դրանց կիրառումը: 

Կցանկանայի հատուկ շեշտել, որ վերոնշյալ գործընթացում կենսական նշանակություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող բարեփոխումներին քաղաքացիական հասարակության ու բիզնեսի անմիջական մասնակցությունը:

Թեև առաջնայնորեն խոսվում է պետական համակարգում կոռուպցիայի և դրա դրսևորումների մասին, սակայն մասնավոր ոլորտը ևս գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում:

Նշեմ, որ  կառավարությունը իր ծրագրի միջոցով հանձն է առել տնտեսական գործունեության իրականացման համար ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ: Ըստ այդմ, մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում ձեռներեցության ու նորարարության խթանման, պետական կարգավորումների և հարկային ու մաքսային քաղաքականության առավելագույն պարզեցման, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, ներդրումային խոշոր ծրագրերի մասով ներդրվում են պետություն-մասնավոր համագործակցության նոր կառուցակարգեր,  կառավարությունը փուլային եղանակով թվայնացնում է քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունները՝ վարչական բեռը թեթևացնելու և կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով, մեծածավալ աշխատանքներ են տարվում հակամրցակցային ոլորտում:

Հարգելի՛ գործընկերներ,

Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսը խաղում է միաժամանակ պասիվ և ակտիվ դեր:  Պասիվ առումով բիզնեսը պարտավոր է ենթարկվել պետության սահմանած խաղի կանոններին և օրենքներին, սակայն, կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի գործառույթները միայն պասիվ դերով չեն սահմանափակվում: Մասնավոր ընկերություններն իրենց հերթին պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և օրենսդրական չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար, նախաձեռնողականություն դրսևորեն հակակոռուպցիոն ներքին ընթացակարգերի ներդրման հարցում: Այս համատեքստում կարևորում եմ նաև կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ արդյունավետ պայքարը՝ ընկերությունների իրական սեփակա­նատերերի մասին տեղեկատվության բացա­հայտ­ման ու հրապարակման միջոցով:

Հարգելի՛ ներկաներ,

Լիահույս եմ, որ այստեղ ներկա միջազգային գործընկերների, պետական համակարգի, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր բավականին արդյունավետ քննարկում կունենանք և կկարողանանք նախանշել այն հիմնական  խնդիրները ու թիրախները, որոնցով պետք է առաջնորդվել հետագա քայլերը սահմանելիս: Քանի որ այսօրվա միջոցառումը կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության ամրապնդման գործում պետական-մասնավոր ջանքերի մեկտեղման լավ օրինակ է, թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» և  «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերություններին արդյունավետ համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի այս վճռական փուլում իրենց ներդրումն ունենալու համար:

Շնորհակալություն»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում Ձերբակալվել է Արա Նախշքարյանը. Թեհրանը Կիևին սպառնացել է ռազմական պատասխանովՕգտատերերին կոչ են արել ժամանակավորապես չկատարել ֆինանսական գործարքներ Telegram-ումԶելենսկին Թրամփին խնդրել է Patriot հրթիռների «ձմեռային փաթեթ»Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​հարձակվի Իրանի վրա առանց ԱՄՆ-ի խնդրանքիԳագիկ Սուրենյան․ այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 26-ինԴատախազությունը Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք և միլիարդավոր դրամի ակտիվներNew York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներինԿեյկո Ֆուջիմորին ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնըԽարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնելԳագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույքՄԱԿ-ը զգուշացրել է, որ աշխարհը կարող է բախվել ՄԻԱՎ-ի նոր համաճարակիՌուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համարՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվելԿյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-իԴանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԴավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՎերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունՆեթանյահուն խոսել է Թրամփի հետ իր հանդիպման մասինՉինաստանին կասկածում են Իրանին խոշոր խմբաքանակով ՀՕՊ հրթիռներ փոխանցելու մտադրության մեջՀյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվիՀամաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. ՂալումյանՀնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է BRICS գագաթնաժողովին որոշ գործընկեր երկրների մասնակցության հնարավորության մասինՏեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն ՄիքայելյանWildberries-ը ժամանակավորապես դադարեցրել է Ռյազանի պահեստի աշխատանքըՆախկին UFC մարտիկ Էնթոնի Սմիթին մեղադրել են ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու մեջWSJ-ն հաղորդել է, որ Թրամփը Նեթանյահուին ամենաջերմ ընդունելությունը չի ցուցաբերել ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել․ Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներՓոխվարչապետը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանն այլ բան չի ասել. Ռոմանոս ՊետրոսյանՊապոյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի և ԵԱՏՄ սահմանափակումների մասինԹրամփը Զելենսկիի և Նեթանյահուի հետ քննարկել է բազմաթիվ հարցերԱրտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է Բռնությունը դատապարտելի է. Թորոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասինԱդրբեջանը գրեթե 40 տոննա սարքավորում է փոխանցել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համարCENTCOM-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են ԻրաքինՌուսական գազի այլընտրա՞նք է դառնալու իրանական գազը. հարց ԽուդաթյանինԻսրայելը փորձում է Հարավային Լիբանանի գյուղերը վերածել անմարդաբնակ գոտու․ Արամ ՍոմունճեանՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան«Chevrolet»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավորՀայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներՔՊ-ին սատարելու համար Ա.Օ.-ն տեղադրել է քաղաքացու լուսանկարը և անպարկեշտ արտահայտություններ արելՍևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափԻրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկինԱրհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում. Հայր ԶաքարիաԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էIRIB. Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հարվածներին իր մասնակցությունըԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Ամենադիտված