Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Վաշիե-Լագրավի հետ. աշխարհի գավաթ
Սպորտ
Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երկրորդ պարտիայում Արոնյանը կրկին կիսեց միավորը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն արագ և կայծակնային շախմատում:
Հայաստանի չորս ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն