«Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է
Իրավունք
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ ձերբակալությունից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Լյովա Բաղդասարյանը քրեակատարողական ծառայության պետն էր 2015 թվականից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան