«Արարատ-Արմենիա»-ն` Հայաստանի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Տեսանյութեր
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն ու գավաթակիր «Ալաշկերտ» վիճարկեցին Հայաստանի սուպերգավաթը։ «Արարատ-Արմենիա»-ն նվաճեց տիտղոսը` հաղթելով 3:2 հաշվով:
Հանդիպոման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով:
Հանդիպման 24-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին հաշվի մեջ առաջ մղեց «Ալաշկերտ»-ին, պատասխան գոլը երեք րոպե անց հեղինակեց Արմեն Նահապետյանը:
65-րդ րոպեին Միհրան Մանասյանը խփեց «Ալաշկերտ»-ի երկրորդ գոլը: Հիմնական ժամանակի ավարտին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արթուր Դանիելյանը հաշիվը դարձրեց 2:2:
Արդյունքում հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Խաղի 111-րդ րոպեին Մաիլսոն Լիման խփեց «Արարատ-Արմենիա»-ի հաղթական գոլը, ինչի շնորհիվ թիմը նվաճեց սուպերգավաթը:
Տեսանյութերը` «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության
Լուսանկարը` «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայության


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)