Դավիթ Տոնոյանն ընդունել է ԲՀ պաշտպանության նախարարի օգնական Օլեգ Վոինովին
Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ընթացքին և զարգացման միտումներին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով իրականացվող միջոցառումներին ու հեռանկարային ծրագրերին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության առկա մարտահրավերների շուրջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն