Զորավարժության շրջանակում իրականացվում են պլանային միջոցառումներ
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացվում են պլանային միջոցառումներ զինված ուժերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, կիրառման խնդիրների և փոխգործակցության հարցերի ճշտման նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հղկվում և հստակեցվում են յուրային զորքերի կողմից ամուր ու հզոր պաշտպանության կազմակերպման, հակառակորդի ցանկացած ագրեսիայի դիմագրավման հարցերը: ՀՀ զինված ուժերն ապահովել ու շարունակում են ապահովել բնակչության անվտանգությունն ու սահմանների անձեռնամխելիությունը, և հակառակորդի ցանկացած ոտնձգությանը հայկական կողմը պատրաստ է պատասխանել անհամաչափ պատժիչ գործողություններով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն