Ոստիկանները բացահայտել են 250.000 դրամի խաղողի գողությունը
Հասարակություն
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Իջևանի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Այգեհովիտ գյուղի իր խաղողի այգուց խաղող են գողացել՝ պատճառելով մոտ 250.000 դրամի վնաս:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Այգեհովիտ գյուղի 32-ամյա բնակիչը, ով նույն օրը, ժամը 20.00-ին հրավիրվել է բաժին և տվել է խոստովանական բացարություն, որ սեպտեմբերի 22-ին այգուց խաղողը գողացել և տեղափոխել է իր տուն:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն