«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչը` Սուպերգավաթի խաղի մասին
Սպորտ
Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի կարծիքով Հայաստանի Սուպերգավաթում արժանի հակառակորդներ մրցեցին:
«Սա եզրափակչին արժանի գավաթային խաղ էր: Երկու թիմերն էլ արժանի էին մեկ մեկու: Ցավալի է գնդակ բաց թողնել խաղի վերջին 20 վայրկյանին: Հետագայի համար հաշվի կառնենք ներկայիս սխալները: Առավել հետաքրքիր է լինելու Հայաստանի առաջնությունում»,-լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:
Ադամյանի կարծիքով՝ այս խաղում հաջողությունը ժպտաց մրցակցին՝ «Արարատ-Արմենիա»-ին: «Վերջին րոպեներին փորձում էինք պահպանել հաշիվը, սակայն բաց թողած գնդակը հոգեբանորեն կոտրեց մեզ: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ տղաներից, քանի որ լավ էին աշխատում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-ն նվաճել է Հայաստանի Սուպերգավաթը` լրացուցիչ ժամանակում հաղթելով «Ալաշկերտ»-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան