Իսկական գավաթային հանդիպում էր. Վարդան Մինասյան
Սպորտ
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով իր թիմի համար ինքնանպատակ չէր դառնալ Հայաստանի Սուպերգավաթակիր:
«Իսկական գավաթային հանդիպում էր: Միշտ էլ հաճելի է տիտղոս նվաճելը: Մեզ համար ինքնանպատակ չէր Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:
Մասնագետի խոսքով՝ իր թիմը դեռևս դուրս չի եղել Եվրոպայի լիգայում կրած պարտության հոգեբանական վիճակից և լինում են խաղային դրվագներ, որտեղ ֆուտբոլիստները իներտ են:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-ն նվաճել է Հայաստանի Սուպերգավաթը` լրացուցիչ ժամանակում հաղթելով «Ալաշկերտ»-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն