Երևանում բախվել են Mercedes G500-ն ու Mercedes E300-ը. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններւմ Արտաշիսյան փողոցում բախվել են Mercedes E300 մակնիշի 36 CO 192 համարանիշի և Mercedes G500 մակնիշի 88 RT 808 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ վաշտի ավագ տեսուչ Արշակ Առաքելյանն ու տեսուչ Արտակ Սմբատյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն