Ռուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազություն Հյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվի Համաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյան Տեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել․ Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ Փոխվարչապետը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Հունաստանի վարչապետին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով Հունաստանի վարչապետին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների բարեկամական կապերը և բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները լավ հիմք են տնտեսական, ինչպես նաև մյուս ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման համար։

Նշելով, որ ուրախ է ծանոթանալ Հայաստանի վարչապետի հետ՝ Հունաստանի վարչապետը նկատել է՝ հայ և հույն ժողովուրդներին միավորում են պատմական կապերը, և երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պետք է օգտագործել՝ մյուս ուղղություններով ևս փոխգործակցությունը խորացնելու համար։

Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հարցեր, անդրադարձել տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, մտքեր փոխանակել տնտեսությունների ներկայիս վիճակի և դինամիկայի շուրջ։ Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական նշանակալի ներուժ, և պետք է ակտիվ աշխատել այն հնարավորինս իրացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ Երևան-Աթենք ուղիղ օդային հաղորդակցությունը, որն արդեն գործում է, նպաստում է առևտրատնտեսական գործակցության և զբոսաշրջային կապերի զարգացմանը։ Երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման համատեքստում կարևորվել է համատեղ բիզնես ֆորումների կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ծավալված համագործակցությանը՝ այն գնահատելով արդյունավետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ԵՄ անդամ արդեն 17 երկիր վավերացրել է համաձայնագիրը և խնդրել է Հունաստանի վարչապետին, որպեսզի Հունաստանը ևս հնարավորինս արագ վավերացնի համաձայնագիրը և աջակցի համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելուն։ Հայաստանի և Հունաստանի վարչապետները մտքեր են փոխանակել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկի շուրջ։
Հայաստանի վարչապետը կարևորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Հունաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հունաստանի և Կիպրոսի ջանքերին Հայաստանի աջակցության համար։

Հայաստանի վարչապետը նաև մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում «Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի» բացման արարողությանը։

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համարՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվելԿյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-իԴանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելԴավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՎերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6 միլիարդ դրամ. Գլխավոր դատախազությունՆեթանյահուն խոսել է Թրամփի հետ իր հանդիպման մասինՉինաստանին կասկածում են Իրանին խոշոր խմբաքանակով ՀՕՊ հրթիռներ փոխանցելու մտադրության մեջՀյուսիս-հարավի գլխավոր մայրուղիներում գովազդային վահանակներ չեն տեղադրվիՀամաշխարհային բանկ․ դեպի ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումը լուրջ ռիսկ է Հայաստանի համար Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. ՂալումյանՀնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է BRICS գագաթնաժողովին որոշ գործընկեր երկրների մասնակցության հնարավորության մասինՏեր Թադեն՝ ԱԺ առաջին նիստին մասնակցելու հարցին ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն ՄիքայելյանWildberries-ը ժամանակավորապես դադարեցրել է Ռյազանի պահեստի աշխատանքըՆախկին UFC մարտիկ Էնթոնի Սմիթին մեղադրել են ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու մեջWSJ-ն հաղորդել է, որ Թրամփը Նեթանյահուին ամենաջերմ ընդունելությունը չի ցուցաբերել ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել․ Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներՓոխվարչապետը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ Սահմանադրական դատարանն այլ բան չի ասել. Ռոմանոս ՊետրոսյանՊապոյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի և ԵԱՏՄ սահմանափակումների մասինԹրամփը Զելենսկիի և Նեթանյահուի հետ քննարկել է բազմաթիվ հարցերԱրտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է Բռնությունը դատապարտելի է. Թորոսյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասինԱդրբեջանը գրեթե 40 տոննա սարքավորում է փոխանցել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համարCENTCOM-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են ԻրաքինՌուսական գազի այլընտրա՞նք է դառնալու իրանական գազը. հարց ԽուդաթյանինԻսրայելը փորձում է Հարավային Լիբանանի գյուղերը վերածել անմարդաբնակ գոտու․ Արամ ՍոմունճեանՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան«Chevrolet»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավորՀայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներՔՊ-ին սատարելու համար Ա.Օ.-ն տեղադրել է քաղաքացու լուսանկարը և անպարկեշտ արտահայտություններ արելՍևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափԻրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկինԱրհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում. Հայր ԶաքարիաԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էIRIB. Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի հարվածներին իր մասնակցությունըԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՀայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունումՌԴ ԱԴԾ-ն Պավել Դուրովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարելՁերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա ՆախշքարյանըԲըրնհեմը դեմ է Աշխարհի առաջնության իրավունքները մասնավոր ներդրողներին վաճառելունՄի հանձնարարություն է իջեցված` ցանկացած գնով պահել իշխանությունը և լավագույնս կատարել խամաճիկի դերը. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 29-ի դրությամբԼրագրողների գործունեությունը սահմանափակող փոփոխություններ չեն արվել, դրանք 2021-ից գործում ենԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները«Արարատ֊Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլՕրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի. օրվա աստղագուշակ«Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»Ովքեր են ուզում դառնալ հանձնաժողովների նախագահներ. ՔՊ-ում թեժ պայքար է. «Ժողովուրդ»
Ամենադիտված