«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտ Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի «Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին Երեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը 

«Փաստ». «Մարդիկ, ում «վերևները» վստահել են, փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին».

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է.

«Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումները համակարգող կառավարական հոբելյանական հանձնաժողով չի ստեղծվել, տոնական միջոցառումների անցկացման համար կառավարությունը տրամադրել է ընդամենը 36 մլն դրամ և, ըստ նախնական պայմանավորվածության, թե՛ ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, թե՛ գլխավոր խորհրդաժողովին երկրի վարչապետն ու նախագահը չեն մասնակցելու։

«Փաստի» հետ զրույցում, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Ափոյանը նշում է՝ ցավն այն է, որ ընդհանրապես վերաբերմունք չկա Երևանի պետական համալսարանի նկատմամբ: «Հիմա ԵՊՀ-ն անտարբեր վիճակում է հայտնվել, որևէ մեկին չի հուզում, թե համալսարանն ո՞ւր կգնա, ի՞նչ կլինի: Համալսարանը մի քանի հոգու պատասխանատվության տակ է, որոնք ո՛չ համալսարանի հոգսերով են ապրում, ո՛չ իրենց հետաքրքրում է, թե համալսարանն ինչ կլինի: Իրենց կյանքում մատը մատին չեն տվել համալսարանի համար մի բան կառուցելու, քարը քարին դնելու համար: Երկրի քաղաքական ընդհանուր վիճակը խառն է, պատասխանատու լիազոր մարմինները չեն հասցնում հետաքրքրվել այս հարցերով, և համալսարանը մնացել է ստվերում: Ու այդ մարդիկ, ում «վերևները» վստահել են, փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին: Իմ խորին համոզմամբ, համալսարանը ենթարկվում է մեծ ճնշումների:

Ունենք հոգաբարձուների խորհուրդ, որտեղ հարցերը չեն քննարկվում՝ ի շահ համալսարանի: Դրանք խորը վերլուծության չեն ենթարկվում: Եթե հոգաբարձուների խորհրդի կազմին նայեք, այն հիսուն տոկոսին, որն առաջադրվել է կառավարության կողմից, վստահ եմ՝ այդ կազմից շատերին՝ ութսուն տոկոսին որ հարցնեք, իրենք չգիտեն՝ ինչի համար են եկել ու քվեարկել: Ուղղակի տեսել են, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն առաջարկել է այդ հարցը, կողմ են արտահայտվել: Մարդը քվեարկում է, կառուցվածքային փոփոխության վերաբերյալ որոշում է կայացնում, բայց որևէ վերլուծություն չի անում, այս դեպքում ցանկացած տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում. այդ մարդն ի՞նչ հիմքով է կողմ կամ դեմ քվեարկել, ո՞րն է նրա համոզմունքը: Այդ մարդը երբեք չի մտել համալսարան, չի տեսել, թե այն ինչ հոգսերով է ապրում, ինչի կարիք ունի, բայց կողմ է քվեարկում: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող, քան այն, որ մարդն իմիջիայլոց քվեարկում է: Նրանց էլ պետք չի մեղադրել, մեղավորներին, այդ անտարբերությունը պետք է ավելի վերև փնտրենք»,-ասում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:

Նա նշում է՝ օրերս ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմեցին համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: «Ուսանողները նախաձեռնեցին գիտական խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն գիտական խորհրդի դերի բարձրացման հարցը: Հոգաբարձուների խորհուրդը, որը համալսարանի գլխավոր ղեկավար մարմինն է, որոշումներ է կայացնում, որոնց հիմնական կատարողը գիտխորհրդի անձնակազմն է: Բայց տեսնում ենք, որ գիտխորհրդի կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում: Պնդում ենք, որ գիտխորհրդի կարծիքը հաշվի առնեն, նախապես հարցերը քննարկեն ու առաջադրվածը չխեղաթյուրեն: Ես բոլորովին չեմ խոսում վետո ունենալու իրավունքի մասին: Եթե մի քանի ամիս հետ գնանք, տեսնում ենք, որ գիտխորհրդի և հոգաբարձուների լիազորություններն ամբողջությամբ խախտվում են:

Ինչ է ստացվում՝ գիտխորհուրդն առաջարկում է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը կառուցվածքային ստորաբաժանում, բայց տեղում հոգաբարձուների խորհուրդը խեղաթյուրում է այդ առաջարկը, որի իրավունքը չունի: Ինքը կա՛մ պետք է հաստատի, կա՛մ չհաստատի: Տեղում այդ սխեմայից մի քանի ստորաբաժանում ջնջում են՝ ըստ իրենց սուբյեկտիվ նպատակահարմարության, և հաստատում են, մինչդեռ գիտական խորհուրդն իրենց ուրիշ բան է առաջարկել: Գիտական խորհուրդը դեմ է, որ Բյուրականի ուսումնարտադրական բազան վաճառվի, մեկ էլ, չգիտես ինչպես, օրակարգում հայտնվում է այն, որ բազան պետք է վաճառվի: Սրանք արգելքներ են համալսարանի առաջ, որոնք օր առաջ պետք է կանխվեն: Այս խնդիրն օրհասական է և պետք է լուծում ստանա: Գիտխորհրդի դերը պետք է բարձրանա համալսարանում: Գիտխորհուրդն աշխատում է համալսարանի համար, մտահոգված է խնդիրներով, մինչդեռ նրա կարծիքը հաշվի չի առնվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում եմ՝ ուսանողները, համալսարանի գիտխորհուրդն իրենց մտահոգություններով կիսվե՞լ են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ափոյանը բացասական պատասխան է տալիս:

«Եթե նախարարը մտահոգված լիներ բուհով, ոչ միայն հիմա, այլ չորս-հինգ ամիս առաջ տեսած կլիներ, թե բուհում ինչ է կատարվում: Բազմաթիվ քննարկումներ, մամուլի անդրադարձներ եղան, բայց նախարարը չկա: Եթե նախարարը չի հետաքրքրվում, ես գնամ, նախարարից ի՞նչ պահանջեմ»,-եզրափակում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը: Հ. Գ. Երեկ ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չկայացավ. օրակարգը չհաստատվեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց
Ամենադիտված