Հայտնաբերվել են հետախուզվողներ
Իրավունք
Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Արարատ քաղաքի զբոսայգուց բերման են ենթարկել 1974-ին ծնված Միշա Գաբրիելյանին, որը ս/թ հուլիսի 26-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 30-ին Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և կամավոր ներկայացել ոստիկանություն 1984-ի ծնված Վահագն Մխեյանը, որը 2009-ի նոյեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Հուլիսի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1976-ի ծնված Արման Մարտիրոսյանը, որը ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության Չերկեսկ քաղաքի իրավապահների կողմից 2010-ի դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում