Փեթակների գողը հայտնաբերվել է
Իրավունք
Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250,000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Արմեն Վ.-ն ձերբակալված է:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ