Խուզարկության ժամանակ, ի հավելումն զենք ու զինամթերքի, նաև թուր է հայտնաբերվել
Իրավունք
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում. տանտերը՝ 1973 թ. ծնված Արման Ու.-ն, ներկայացրել է «BLOW» գազային ատրճանակ՝ փամփշտակալով՝ լիցքավորված 6 փամփուշտով, «ՏՕԶ-78» որսորդական հրացան՝ 4 փամփշտակալով՝ լիցքավորված 30 փամփուշտով, «ՍԱՅԳԱ-ՄԿ» որսորդական հրացան՝ փամփշտակալով՝ լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ՝ 2 նետով, գազային ատրճանակի 8 մմ տրամաչափի 83 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 108 փամփուշտ, տարբեր տրամաչափի 9 փամփուշտ և 1 թուր:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում