ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումները Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիք 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը» 

Հակածխախոտային պայքարի մութ կողմը․ ինչի՞ կարող են հանգեցնել Արսեն Թորոսյանի ջանքերը

Հասարակություն

Ծխելը վնասակար է առողջությանը, իսկ Հայաստանում ծխում է տղամարդկանց կեսից ավելին։ Շուկայում գործում է 5 ընկերություն, առաջատար դիրքում է ազգային արտադրողը (43%), վերջերս կառուցվել է երկու ծխախոտային գործարան, ծխախոտային չորս ընկերություն հարկատուների առաջին տասնյակում են:  Հենց այդ պատճառով հակածխախոտային օրենսդրությունըպետք է լինի գրագետ մշակված, որպեսզի ծառայի իր գլխավոր նպատակին ու, միևնույն ժամանակ, կաթվածահար չանի տնտեսությունը։ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հակածխախոտային խիստ օրենսդրությունը, ու՞մ այն պետք է թիրախավորի, և ինչպե՞ս կարող ենք խուսափել անհամաչափ օրենքի տնտեսական ու առողջապահական հետևանքներից՝ չկրկնելով Վրաստանի անհաջող փորձը։

Մտածելու տեղիք է տալիս հակածխախոտային օրենքի նախագծի քննարկումն ու վերջինիս վերաբերյալ ծավալվող արշավը մամուլում ու սոցիալական ցանցերում։ Ծխելու վնասները վաղուց հայտնի են, վիճելն անիմաստ է ու հանրային առողջապահության տեսանկյունից ոչ հիմնավոր։ Հենց այդ պատճառով հակածխախոտային օրենսդրությունը առողջապահական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է։ Հարցը հատկապես կարևոր է Հայաստանի համար, որտեղ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ծխում է տղամարդկանց 50,9 ու կանանց 3,2 տոկոսը (գումարային 594 000 մարդ)։ Շուկայում գործում է 5 ընկերություն, առաջատար դիրքում է ազգային արտադրողը (43%), վերջերս կառուցվել է երկու ծխախոտային գործարան, ծխախոտային չորս ընկերություն հարկատուների առաջին տասնյակում են:

Եվ հենց այդ պատճառով է, որ հակածխախոտային օրենսդրությունը պետք է լինի գրագետ մշակված ու հետապնդի մեկ նպատակ՝ կանխել սիգարետի հետևանքով առաջացող հիվանդությունների առաջացումն ու բարձրացնել ծխելու վնասների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը։ Օրենքի նախագիծը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»։

Միևնույն ժամանակ, օրենքի ընդունմանն ուղղված արշավը, որ վերջին օրերին թեժացել է սոցիալական ցանցերում, կարծես թե ամենևին էլ չի նպաստում ազնիվ և բուն նպատակին հասնելուն։ Հակածխախոտային պայքարի կիզակետում հայտնվել է ոչ թե ծխելը, այլ ծխախոտային կոնկրետ ընկերություն։ Եթե, այնուամենայնիվ, պայքարի ձևաչափն է ծխախոտային ընկերությունների վարկաբեկումը(որպեսզի նրանց արտադրանքի նկատմամբ էլ հակակրանք առաջանա), ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում այդ ընկերությունները։

Եկեք տրամաբանենք․ շուկայում ներկայումս գործում է հինգ ծխախոտային ընկերություն, որոնք, համաձայն ՊԵԿ-ի վերջին հրապարակման, վճարված հարկերի տեսանկյունից դասակարգվում են հետևյալ կերպ՝

Ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից չորսը խոշոր հարկատուների առաջին տասնկայում են։ «Շատ հարկ՝ շատ սպառում» տրամաբանությամբ ընկերություն թիրախավորելիս նախարարությունը պետք է սկսեր հավասարման «շատ սպառում» ապահովողից։ Իրականում պատկերն այլ է՝ հակածխախոտային պայքարի կենտրոնում արտասահմանյան Ֆիլիպ Մորրիս ընկերությունն է՝ թվով 8-րդ խոշոր հարկատուն։ Ընդ որում, նախարարության փաստարկները հեռու են առողջապահականից․ Ուրուգվայի հակածխախոտային օրենսդրությունից մինչև Հայոց ցեղասպանության ճանաչում, ռեստորանների հետ պայմանավորվածությունից մինչև էլեկտրոնային սիգարետի պայթելու դեպքեր ԱՄՆում։ Գուցե այս խայտաբղետ փաստարկների պատճառն է առողջապահական տեսանկյունից օրենքի նախագծի ոչ հիմնավորված լինե՞լը, այլապես օրենքի նախագծի նկատմամբ վստահությունն ապահովելու համար բավարար կլիներ ներկայացնել  մի քանի հիմնավոր ու կոնկրետ փաստարկ։

Մյուս կողմից, ծխախոտային ոլորտի հարկային մուտքերիցնման կախում ունեցող մեր երկրում, որտեղ ազգային արտադրողը հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է մոտ 75 մլրդ ՀՀ դրամ, առանցքային դեր է խաղում հակածխախոտային օրենքի տնտեսական բաղկացուցիչի հիմնավոր վերլուծությունը։ Ի՞նչ տնտեսական ազդեցություն կունենա նման օրենսդրությունը հարկային մուտքերի վրա, քանի՞ աշխատատեղ կկրճատվի, ինչպե՞ս օրենքը կանդրադառնա ազգային ծխախոտային արտադրության մեջ ներգրավված հարյուրավոր ընտանիքների եկամուտների վրա։ Խմբագրությունը այս ամենի վերաբերյալ հիմնավոր փաստարկներ չգտավ։ Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով հակածխախոտային օրենքին, ֆեյսբուքյան իր էջում, նշել է, որ նախագծի քննարկման գլխադասային հանձնաժողովը հենց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է։ «Տնտեսագետների համար նույնպես ամենաթանկ բանը առողջությունն է. սրանում կարող եք չկասկածել․․․Համոզված եմ, որ քննարկումները, որքան էլ թեժ լինեն, կանցնեն առողջ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և վերջնարդյունքում կկայացնենք ճիշտ որոշում», - նշել է պատգամավորը։

Կարևոր է համոզվել, որ հակածխախոտային ոչ գրագետ օրենքի պատճառով Հայաստանում տեղի  չի ունենա այն, ինչ եղավ հարևան Վրաստանում։ Նմանատիպ օրենքի ընդունմանը հաջորդած առաջինամիսների ընթացքում երկրում էականորեն նվազել է ռեստորանների ու սրճարանների հաճախորդների քանակն ու կրճատվել եկամուտները, ինչի արդյունքում որոշ սննդի կետեր փակվել են։ Խիստ սահմանափակումներից, բնականաբար, օգտվել են անբարեխիղճ վաճառողները, ինչի արդյունքում աճել է ստվերային շրջանառությունը ու նվազել են հարկային եկամուտները։ Օրինական արտադրանքի դեպքում վաճառողը ստանում է 10%, իսկ ստվերային տնտեսվարող՝ 100%․ 1 լարի ինքնարժեքով գլանը ստվերային տնտեսվարողը վաճառում է 2 լարիով այն դեպքում, երբ օրենքի տառին համապատասխան արտադրված սիգարետը վաճառվում է 4-6,5 լարիով։ Օրենքի ընդունումը հանգեցրել է նրան, որ օրինական ծխախոտային արտադրանքից ավելի քիչ են օգտվում ոչ ռեզիդենտները՝ օրինակ, զբոսաշրջիկները․ մի խնդիր, որ արդի կարող է լինել նաև Հայաստանում։ Ավելին, երկրում կտրուկ աճ են ապրել անօրինական ներմուծումն ու ինքնաշեն սիգարետի օգտագործումը, ինչից բյուջեն որևէ կերպով չի շահում։ Սիգարետ սպառողներըծխելը թողնելու  փոխարեն, նախապատվությունը տալիս են ավելի էժան ու հաճախ անորակ արտադրանքին, որի շրջանառության առյուծի բաժինը ստվերային է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Ամենադիտված