Ոստիկանության ստորաբաժանումներում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն (տեսանյութ)
ՏեսանյութերՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցը ներկայացրեց Ոստիկանության պետի ժամանակավորպաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է»,- ասաց Սարգսյանը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ