«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվող մի տղամարդ (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 19-ի լուսադեմին բաժին բերման են ենթարկել Երևանում հաշվառված 36-ամյա մի տղամարդու։ Նա այս տարվա հուլիսից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ