Մեկնարկել է ՀՖՖ գործկոմի նիստը․ Վանեցյանին անվստահություն կհայտնե՞ն
Հասարակություն
Քիչ առաջ մեկնարկեց ՀՖՖ գործկոմի նիստը: Տարածված խոսակցությունների համաձայն` այն կարող է շրջադարձային լինել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի համար: Ըստ տեղեկություների` գործկոմի անդամները պատրաստվում են անվստահություն հայտնել նրան:
Նկատենք, որ վերջին շրջանում լարվածություն էր առաջացել և Վանեցյանի՝ պաշտոնից ազատման խոսակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ նա, առանց գործկոմի անդամերի հետ համաձայնության, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանին:
Խոսակցություններն ահագնացան, հատկապես, օրեր առաջ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Իտալիայից կրած խայտառակ պարտությունից հետո: Կատարվածում մեղադրում էին ոչ թե Խաշմանյանին, քանի որ նա, ընդամենը, մեկ-երկու խաղ էր անցկացրել հավաքականի հետ, այլ միակ մեղավորն, ասում էին, հենց Վանեցյանն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն