«ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի կազմը պետք է հրաժարական տան»․ Red Eagles-ի առաջնորդ (տեսանյութ)
ՏեսանյութերՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի կազմը պետք է հրաժարական տան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Red Eagles-ի առաջնորդ Դենիս Սարգսյանը: Նա նշեց, որ ֆեդերացիան ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն նրանց հրաժարականով և նոր ֆեդերացիայի կազմ ստեղծելով. «Ֆուտբոլից հեռու մարդիկ չպետք է մնան: Արթուր Վանեցյանը ևս որոշ չափով հեռու է ֆուտբոլից»,- ասաց նա: Անդրադառնալով հրաժարականի պահանջի վերաբերյալ Վանեցյանի արձագանքին՝ Դենիս Սարգսյանն ասաց. «Իր համար ընդունելի է այդ տարբերակը, եթե բոլորով են հեռանում»:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)