Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա Հայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալները Հայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին Պաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին #ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»

Հասարակություն

Նոյեմբերի 19-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում իր դռները բացեց  տարածաշրջանում եզակի և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»։Այստեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալ ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսնել շշալցման հոսքագծերը, արտադրանքների պատրաստման գործընթացները և, իհարկե, վայելել իրենց սիրելի ըմպելիքները։ Ավելին, այցելուները կծանոթանան սպառողին ընկերության 24/7 հայեցակարգով ներկայացվող մյուս ըմպելիքներին ևս։

Կենտրոնը կրթական հարթակ է և պատուհան դեպի աշխարհ Կոկա-Կոլայի աչքերով։ Այցելուների կենտրոնի կհյուրընկալի 12 տարին լրացած աշակերտներին, ինչպես նաև ուսանողներին։  Միևնույն ժամանակ կենտրոնը բաց է ցանկացած այցելուի համար, որը հետաքրքրված է ընկերության պատմությամբ, պատասխանատու բիզնես գործունեությամբ, ռազմավարությամբ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արտադրական գործընթացներով։

«Հայաստանում մենք արտադրում ենք աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքն արդեն 23 տարի:  Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործունեությամբ և համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միևնույն ժամանակ անչափ հպարտ, որ այս ամենի արդյունքն   իր արտացոլանքն  է գտել  մեր նորաբաց այցելուների կենտրոնում։  Մենք հանձնառու ենք, առաջ գնալով, շարունակել ներդրում կատարել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Այցելուների կենտրոնի հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրներում արդեն իսկ գործող այցելուների կենտրոնների փորձը, ինչպես նաև Հայաստանում ընկերության գործունեության առանձնահատկությունները», - ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Ուկրանիա, Մոլդովա և Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Սպանոդիսը։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ընկերության միջև համագործակցությունը ջրային ոլորտի ծրագրերումտարիների պատմություն ունի։ Համատեղ աշխատանքի շնորհիվ  մենք կիրառել ենք նոր մոտեցումներ ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն և օգտագործմանը՝ նպաստելով վարքագծի փոփոխությանը։ Մենք հպարտ ենք, որ շնորհիվ Կոկա-Կոլայի հետ մեր համագործակցության, Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն ոռոգման նպատակով օգտագործել  մոտակա ձկնաբուծարաններ հետադարձ ջրերը։ Ակնհայտ է, որ այս նորարարական մոտեցման շնորհիվ ավելանում է ոչ միայն գյուղացիների կողմից օգտագործվող ոռոգման ջրի ծավալը, այլև ավելի արդյունավետ է դառնում ձկնաբուծարանների ջրի օգտագործումը։ Այս տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրաէներգիա խնայել և նվազեցնել  հողի քայքայումը։ Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում, մենք համատեղ իրականացրել ենք մեկ այլ ծրագիր՝ «Ջուրը կյանք է ամեն կաթիլը թանկ է» խորագրով,որը միտված է նպաստելու համայնքների և արդյունաբերությունների կողմից օգտագործվող և կառավարվող ջրային ռեսուրսների վերաբերյալ մարդկանց վարքագծի փոփոխությանը»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրեյզերը։

 «Ուրախ եմ, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» արդեն 23 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանում է  և զարգանալուց զատ՝ շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝  իրականացնելով բազմաթիվ ծրագրեր: Մենք առանձնակի կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ ուժերով իրականացնել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ուզում եմ ընդգծել, որ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք ունի բիզնես համայնքի նկատմամբ և շարունակաբար գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում`  ստեղծելով նոր հնարավորություններ, ապահովելով կապիտալի և սեփականության անվտանգությունը, իրականացնելով հարկային բալանսավորված քաղաքականություն»,- նշել է  ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Կոկա-Կոլա Այցելուների կենտրոնը բաց է երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 10:00-15:00: Մարդիկ կարող են նախապես ամրագրել այցը կայքի միջոցով։ Այցելություններն անվճար են և իրականացվում են հայերեն և անգլերեն լեզուներով։

Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Գործունեության երկու տասնամյակների ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել և աջակցել տասնյակ նախաձեռնությունների, մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման, թափոնների արդյունավետ կառավարման և երիտասարդության զարգացման ոլորտներում՝ նպաստելով համայնքների բարեկեցությանը և զարգացմանը։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ԹՐԻՓՓ–ին նվիրված միջոցառման են մասնակցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով
Ամենադիտված