Ղարաբաղից վտարվածները պետք է իրավունք ստանան վերադառնալ հայրենի հողեր. Զախարովա
Քաղաքական
Ներքին տեղահանված անձանց և փախստականների հայրենի հողեր վերադառնալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բաղկացուցիչ և պարտադիր մասն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Вестника Кавказа պարբերականի հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հայտարարություններում բազմիցս նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը պետք է ներառի բոլոր տեղահանված անձանց և փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը», - նշել է Զախարովան:
Մարիա Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի համարում Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային գործընթացի կողմ:
«Ինչ վերաբերում է բանակցային ձևաչափին, ապա դա կողմերը պետք է որոշեն և ընդհանուր համաձայնության գան մասնակիցների կազմի վերաբերյալ: Այժմ բանակցային գործընթացը շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակում», - հիշեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Եթե երկու պետությունների միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք, մեր հերթին, կաջակցենք այդ համաձայնագրերին, բայց խոսքը գնում է հենց այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք կբերվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև», - եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն