Ալեն Սիմոնյանն առաջարկում է անցնել ամառային և ձմեռային ժամանակի
Բլոգոսֆերա
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում, որի ընդունման դեպքում մարտ և հոկտեմբերի ամիսներին ժամային փոփոխություններ կկատարվեն` անցնելով ամառային և ձմեռային ժամանակի: «Ֆեյսբուք»-ի իր էջում Սիմոնյանը գրել է, որ փոփոխություն օրենքի նախագիծն արդեն դրել է շրջանառության մեջ:
«Այն հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը:
Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` մեկ ժամով բերել հետ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն