Որևէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
Բլոգոսֆերա
Դերսանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առանց շպարի։
«Հայերը եղել են բաց աչքերով, ընդգծված այտոսկրերով ու լայնաճակատ: Իմ երկու կողմն էլ, թե մայրիկիս եւ թե հայրիկիս, եղել են ազնվականներ: Որեւէ դիմահարդարում ի զորու չէ փոխելու մարդու իրական էությունը. եթե ներսից մի բան չկա, դրսից դժվար «ստանան»... Այսօր առանց դիմահարդարման` մարդուն դժվար են ընկալում, բայց հետաքրքիր է, որ ես`տարիքի հետ սկսել եմ սիրել դեմքս` ինչպես որ կա, իր թերություններով ու անհարթություններով հանդերձ, ու ինձ հիացնում են այն աղջիկները, որոնք իրենց բնականությամբ են հարաբերվում «արտաքին» աշխարհի հետ:
Շպարն ինձ համար «հագուստի» պես է` թաքնվելու, ընդգծելու կամ նոր կերպարով ներկայանալու... բայց իրական դեմքը մարդ, ամեն դեպքում, չպիտի կորցնի ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի ճնշման ներքո: Ստեղծեք նոր տրենդեր, առանց վախենալու, միեւնույն է մեղադրողը մեղադրելու է, սիրողը` հիանալու, սովորողը` սովորելու...»,- լուսանկարին կից գրել է հաղորդավարուհին:
Посмотреть эту публикацию в Instagram


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն