Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա Այս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններ Ծանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները «Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասին Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն 

Տարբեր ատյաններ փորձեցին լռեցնել Լեոնիդ Ազգալդյանին ՀՀ ազգային հերոսի կոչման արժանացնելու իմ հորդորը. Գագիկ Գինոսյան

Բլոգոսֆերա

Ազատագրական Բանակի» մարտիկ, «Կարին» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ազգալդյանին հերսի կոչում շնորհելու վերաբերյալ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝

Հայտարարվում է և օրենքից դուրս:

Հանճարեղ են հնչում Սևակի այս խոսքերը։ Լեոնիդը իր վարքով կերտեց մերօրյա հերոսի չափանիշը, որի համար էլ զրկվեց հերոսի կոչումից, քանզի հերոսի կոչման մենաշնորհն ունեցող պալատը գիտակցում էր, որ Լեոնիդին հերոսի կոչման արժանացնելով ակամա հաստատում են մերօրյա հերոսի չափանիշը, որով և հայոց նորօրյա պետության հերոսի արժանացած կերպարներից շատերը դատապարտված կլինեին կամ զրկվելու այդ կոչումից, կամ ժողովուրդը այդ կոչումները կընկալեր որպես զավեշտ։ Սակայն պալատական որոշումներով չէ, որ տրվում է հերոսի կոչումը։ Հերոսի կոչումը բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, և կնիքը այդ որոշման տակ դնում է ժամանակը։ Դրա վառ ապացույցն է այն, որ կասկածանքներ հարուցող զոհվելու օրվանից շուրջ 27 տարի անց ժողովուրդը ոչ միայն բարձր է պահում նրա կերպարը, այլև պահանջում, որ իր հերոսին, ազգի հերոսին արդարացի որոշումով վերադարձվի այն կոչումը, որից հանիրավի զրկել են նախորդ իշխանությունները, հավանաբար ուղղակի կամ հեռակա գիտակցելով իրենց մեղքը նրա նահատակության մեջ։ Լեոնիդ Ազգալդյանի կերպարը մեզ հասած այն կցկտուր տեսանյութերից անգամ շարունակում է այսօր դաստիարակել սերունդ և վստահաբար 2016թ. ապրիլյան քառօրյայի հերոսների փաղանգից շատերը ոգեշնչված էին նրա կերպարով, ոգով և գաղափարներով։ Ստորագրահավաքի կոչի առաջին իսկ օրվանից իրենց ձայնը բարձրացնելու և իրենց ստորագրությամբ տասնամյակների արդարությունը վերականգնելու պատրաստակամությունն իսկ ցուցադրում է, որ ինչպես իր ջոկատը իր գաղափարի շուրջ համախմբել էր հայրենիքը, սփյուռքն ու Արցախը, նույն կերպ դեպի Երևան հոսեցին ստորագրություններ Արցախից, սփյուռքից և ՀՀ տարբեր անկյուններից։

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը արցախյան խնդրին նվիրված առաջին իսկ հանրահավաքների ժամանակ կանխազգալով մոտալուտ պատերազմը և գիտակցելով, որ հայրենիքի ազատագրումը առանց ռազմական ներգործության անհնար է, հատկապես հաշվի առնելով հարևան ազգի ազգ դառնալ փորձող ամբոխի վայրագությունն ու անմարդկայնությունը։ Ի հակառակ հանրահավաքներում հարթակներից կուրծք ծեծող և հետագայում երկիրը կազմալուծող առաջնորդների, նա հավաքեց իր համախոհներին և լուռ հեռացավ զենքեր ստեղծելու և երիտասարդներին մարզելու՝ նախապատրաստելով իր կանխազգացած ապագա ազատագրական պատերազմը, փաստացի հանդիսանալով մերօրյա պատմության հայ առաջին զենք ստեղծող գիտնականը։ Նա առաջինն էր, որ իր իսկ ստեղծած ռազմական միավորը կոչեց բանակ, այլ ոչ թե ջոկատ կամ այլ անուններով՝ գիտակցելով և բարձրացնելով կանոնավոր բանակ կերտելու հիմնախնդիրը։ Հետագայում շատերին պիտի վերագրվեր բանակաշինությունը, և ոչ նրան, ով հիմք դրեց բանակաշինությանը և ոչ ջոկատային կռվին, որը չէր կարող բերել մարտական հաջողության, առավել ևս Արցախի ազատագրմանը։ Իր հիմնադրած և գլխավորած ջոկատով մինչ իր խենթացնող նահատակությունը, չորս տարի մարտավարելով, մասնակցելով բազում մարտերի և ազատագրելով շուրջ 27 հայկական բնակավայր, կազմակերպելով ողջ Մարտակերտի ինքնապաշտպանությունը, մարզելով և մարտավարական գիտելիքներ ուսուցանելով հարյուրավոր երիտասարդների, նա համաշխարհային ռազմավարությանը պարգևեց մարտավարման բացարձակ նոր արժեհամակարգ, որտեղ իր իսկ խոսքերով ասած կարևոր արժեքը սեփական երկրի ինքնապաշտպանությանն ու ազատագրմանը կամավորագրված զինվորն էր, որի շնորհիվ էլ իր գլխավորած ազատագրական բանակը ընդամենը վեց զոհ ունեցավ: Յոթերորդն ինքն էր։

Ազատագրական բանակի ռազմավարական և մարտավարական գիտելիքներին, ինչպես նաև կարգապահական հմտություններին երանի կտար աշխարհի ժամանակակից բանակներից յուրաքանչյուրը, և որի օրինակով էլ պիտի կերտվեր մերօրյա հայոց բանակը։ Լեոնիդին ճանաչող բոլոր մարդիկ ավելի քան հստակ գիտակցում են, որ արցախյան հերոսամարտում Նժդեհի հոգեզավակն էր նա, որ չէր կռվում լոկ զենքով, այլ ոգով և ապա գաղափարով, և որի պատճառով էլ Նժդեհի նման նրա ճակատամարտը դեռ չի ավարտվել, և այսօր էլ իր գաղափարներով, առինքնող ու ազնվական կերպարով և անպարտելի ոգով հայոց բանակի խրամատում կանգնած յուրաքանչյուր զինվորի հետ ամեն օր նետվում է մարտի, այսօր էլ հաղթանակում է, այսօր էլ հայոց պատմությունը կերտող կերպար է։ Ժամն է գիտակցելու, որ մեր պետության մեջ ոչ միայն տնտեսական և քաղաքական, և այլ սրբագրումների պահն է հասունացել, այլև նախ և առաջ ազգի հերոսների կերպարների սրբագրման: Վաղը ունենալու ենք այնպիսի սերունդ և այնպիսի ազգ, ինչպիսին մենք այսօր կհռչակենք ազգի հերոս։ Գիտակցենք, որ եթե այսօր մենք չսրբագրենք նախորդների կեղծարարությունները, ապա մեզնից հետո եկող սերունդը ստիպված է լինելու սրբագրելու նաև մեզ։ Կամք ունենանք նոր սերնդին փոխանցել զեղծարարություններից մաքրված և հայոց հերոսականությունն ու ոգեղենությունը խորհրդանշող հերոսների կերպարներ, և ոչ նախորդների կամայականությամբ և շահադիտումներով հանիրավի հերոսի կոչման արժանացած որոշ անարժան կերպարներ։

Պարոն Վարչապետ սա իմ նամակն է հասցեագրված Ձեզ, որը դեռևս սույն թվականի ապրիլին առձեռն հանձնել եմ Ձեզ:

Կրկնվելով ասեմ, որ. Պալատական որոշումներով չեն տրվում հերոսի կոչումներ։ Հերոսի կոչումը, բոլոր ժամանակներում, շնորհում է ժողովուրդը, և կնիքն այդ որոշման տակ դնում է ժամանակը։ Պալատը պիտի արժանանա հերոսին հերոսի կոչում շնորհելու պատվին։ Պալատի ինքնամաքրվելու հրամայականն ակնհայտ է։ Պալատը, որ սրբորեն պահպանում է ոչ միայն նախորդ պալատի «հերոսներին», այլեւ չի հաստատում հերոսի, իր ընկալման, չափորոշիչները, ուրեմն ընդունում է նախորդ պալատի հերոսականության չափորոշիչներն ու նախորդ պալատի «հերոսներին»։ Բայց վստահաբար մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը նախևառաջ արժեհամակարգային հեղափոխություն է, և ապա նոր իշխանական, տնտեսական,շ և այլ այլ տեսակի հեղափոխություններ, որոնք պետք է բխեն հենց արժեհամակարգային հեղափոխությունից:

Քանի դեռ արժեհամակարգային հեղափոխություն չի տեղի ունեցել, մնացած հեղափոխություններն ուղղակի մնալու են ժամանակավոր պատրանք, շպար, որի ետևից, վաղ թե ուշ, դուրս են սողոսկելու նախկին, կեղծ և գարշահոտող, «արժեքները»:

Կես տարի առաջ Ձեզ հանձնված նամակի հետքերով, Ձեր միջնորդությամբ խնդիրը պարզաբանելու համար արձագանքեցին որոշ ատյաններ, և ի զարմանս ինձ բոլորը միաբերան փորձում էին համոզել ինձ, որ բավարարվեմ Լեոնիդ Ազգալդյանին Արցախի հերոսի կոչում շնորհելով: Որպես հիմնավորում բերվում էր այն փաստարկը, որ Ազգալդյանի մարտական գործունեությունն իրականացվել է Արցախում: Առանց նսեմացնելու ՀՀ ազգային հերոսի կոչման արժանացած որևէ մեկին, ասեմ, որ մերօրյա ազատամարտի մասնակից, ռազմական գործողությունների ընթացքում զոհված Հայորդիներից միայն Լեոնիդ Ազգալդյանի զինակից, և գաղափարական համախոհ Մովսես Գորգիսյանն է զոհվել ՀՀ տարածքում: Մնացած բոլոր հերոսների գործունեությունը ծավալվել է բացառապես Արցախի Հանրապետության տարածքում: Սակայն նրանք արժանացել են ՀՀ հերոսի կոչման: Ես իմ նամակին կից համապատասխան վայրեր եմ ներկայացրել նաև Լեոնիդ Ազգալդյանի մարտական ուղին, որտեղ ակնհայտ երևում է, որ ՀՀ տարածքում չկա որևէ մեկ այլ ռազմական գործիչ, ով այդքան ներդրում ունի ՀՀ տարածքում 90-ականներին տեղի ունեցած ռազմական իրադարձություններում, սկսած դեռևս 1989թ.-ից, երբ խորհրդային զորքերը Երևանի երկաթուղային կայարանում իրականացված յոթ հայ երիտասարդների սպանությունից հետո փորձ արեցին Նուբարաշենի իրենց կայազորից ներխուժել Երևան՝ պատժելու Հայոց ազատագրական պայքարն ու Հայ ժողովրդին իր ազատատենչության համար, մինչև Նոյեմբերյանի շրջանում, Մեղրու շրջանում տեղի ունեցած ռազմական ընդհարումներ և ողջ Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպումն ու մի ամբողջ շրջանի երիտասարդությանը բառացիորեն ռազմարվեստի հմտություններ դաստիարակելն ու ռազմական գործողությունների նախապատրաստելը, որն էլ շատ չանցած հիմք հանդիսացավ Քարվաճառի շրջանի ազատագրմանը, որն էլ վերջանականորեն ապահովեց Արցախի անվտանգությունն ու վերջնականորեն ՀՀ-ի հետ վերամիավորումը: Այս բոլոր թվարկումներում իր բացառիկ դերն ունի նաև Հայ արդի առաջին զենքերի ստեղծումը, որի գաղափարական, գիտական և կազմակերպչական առաջնորդն ու անմիջական մասնակիցն ու խանդավառեցնողը հենց Լեոնիդ Ազգալդյանն էր:

Ինձ համար տարօրինակ էր իմ փաստարկներին ի պատասխան տարբեր ատյաններից հնչող իբր զարմացած, բայց ավելի շատ հանդիմանական, և զարմանալիորեն նույն բառերով ձևակերպվող միտքը. Իսկ ի՞նչ պակաս կոչում է Արցախի հերոսի կոչումը: Եվ, օ զարմանք, նրանք փորձեցին ՀՀ ազգային հերոսի կոչման արժանացնելու իմ հորդորը լռեցնել, զոհվելուց շուրջ 27 տարի անց Լեոնիդ Ազգալդյանին Արցախի հերոս կոչում շնորհելով:

Սպասումները, որ Մայիսի 9-ին, կամ 28-ին, և կամ Ազգալդյանի զոհվելու տարելիցին՝ հունիսի 21-ին, ծայրահեղ դեպքում սեպտեմբերի 21-ին հերոսի կոչման հրամանագիրը կհրապարակվի, ամեն հիշարժան ամսաթվի հետ վերածվում էր էլ ավելի խորը հիասթափության:

Այսօր, Նոյեմբերի 22-ին, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է:

Շնորհավոր ծնունդդ հրամանատար, շնորհավոր ծնունդդ զորավար, շնորհավոր ծնունդդ Հայոց նորօրյա բանակաշինության հիմնադիր ու ճարտարապետ:

Եվ թվում էր թե հերոսի կոչումը շնորհելու ձգձգումը այս վերջին սահմանագիծը չի անցնի, բայց....

Հուսով եմ, որ հեղափոխությունը հեղափոխել է նաև պալատը՝ այն վերածելով Հայոց Արքունիքի, որն էլ Լեոնիդ Ազգալդյանի հերոսի կոչումը շնորհելու առիթը կօգտագործի ի վերջո արժեհամակարգային հեղափոխության սկիզբն ազդարարելու և Հայոց Արքունիքին վայել Հերոսի, ՀՀ ազգային հերոսի շնորհման չափորոշիչները սրբագրելու համար. չափորոշիչներ, որոնք այլևս կբացառեն պալատի ցոփ ու շվայտ, քմահաճ և պալատին հաճոյացող և սեփական գրպանի ոսկով ձուլվող պարգևատրումներն ու այսուհետ ՀՀ ազգային հերոսի և կոչմանը կից շնորհվող «Հայրենիք» շքանշանները ձուլված կլինեն իրական հերոսների անպարտելի ու անմահ ոգիներով:

Նոր Հայաստանն արժանի է ունենալու նոր հերոսների, որոնք ոչ թե պալատի հերոսներ կլինեն, այլ իրոք ազգային հերոսներ, ՀԱՅ հերոսներ, ինչն էլ կհեղաշրջի Հայ մարդու մեջ ձևավորված մերօրյա հերոսի պատկերացումները:

Ժողովուրդը Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում շնորհելու վճիռը վաղուց է կայացրել, և ժամանակն իր զորեղ կնիքն է դրել այդ որոշման տակ:

Քայլը արքունիքին է, որն այդ որոշումով պիտի նախ և առաջ վավերացնի Հայոց Արքունիքը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատները
Ամենադիտված