Հրշեջները մեկուսացրել են Բջնի գյուղի անտառում բռնկված հրդեհը
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 14:02-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի «Սուրբ Մինաս» կոչվող հատվածի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, գյուղի մոտ 30 բնակիչ և ազատ հերթափոխից 10 փրկարար ծառայող:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն