Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին Պաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին #ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Հայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարում Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով «Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեց Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը 

Թարգմանչի կինը, ով պատմում է․ Hetq.am

Հասարակություն

Hetq.am-ը գրում է․

Նա ինձ սովորեցրեց չվախենալ լինել սպիտակ ագռավ։

Ասում էր «Բա՛ց թող  ձեռքդ, մի՛ վախենա կորցնելուց․ այն, ինչ գնալու է, կգնա»։

Տարօրինակ տղա՝ բոլոր չափումներով։

Կոնյակի մեջ լցնում էր սուրճ, օղու մեջ՝ նարնջի հյութ ու դանդաղ թարգմանում էր։

Մինչեւ հիմա զգում եմ նրա շնչառության հոտը, որ վանիլի, սիգարի ու կոնյակի յուրահատուկ խառնուրդ էր հիշեցնում․․․»

Թարգմանիչն այդ Սամվել Մկրտչյանն էպատմողը այրին՝ Մկրտչյանի բառերով «մոնղոլ-թաթարի սեւ աչքերով էդ աղջիկը», ով այսօր հայտնի հասարակական, քաղաքական գործիչ, մինչ այդ երկար տարիների գործող լրագրող Նաիրա Զոհրաբյանն է։

Զոհրաբյանը պատմում է ՀԲԸՄ-ի դահլիճում, Գրքի երեւանյան փառատոնի #Booktalk-ի շրջանակներում։ Դահլիճը խիտ է, լսարանը շունչը պահած լսում է Զոհրաբյանին, ով խոսում է  առանց դադարի, արագության, թեթեւության մեջ՝ երբեմն կորցնելով անգամ քաղաքական տեքստեր արտահայտելու իր կոնկրետ ինտոնացիան, երբեմն վերադառնալով այդ ինտոնացիային՝ հաստատելով, որ թարգմանչի կինը հիմա նաեւ քաղաքական գործիչ է։

Ես չէի լինի Նաիրա Զոհրաբյան, եթե իմ կյանքում չլիներ Սամվել Մկրտչյանը

Ես չէի լինի Նաիրա Զոհրաբյան, այնպիսին, ինչպիսին կամ, եթե իմ կյանքում չլիներ Սամվել Մկրտչյանը։ Միգուցե կմնայի լավ լրագրող եւ սովորական քաղաքական գործիչ, բայց իմ տեսակը, իմ ազատությունը, իմ մտածողությունը, իմ կաղապարները ջարդեց Սամվելը։

Ես հասկացա, որ պիտի չվախենաս լինել սպիտակ ագռավ, պիտի չվախենաս գնալ քամուն հակառակ։ Ես Սամվելից սովորեցի չվախենալ ունենալ նաեւ թշնամիներ։ Ասում էր․ «Բա՛ց թող ձեռքդ․ նա, ով պիտի գնա, նույնիսկ, եթե դրա հետ գնալու է սրտիդ մի մասնիկը, թող գնա»․․․ Իմ կյանքում շատ բան փոխվեց 23 տարվա համատեղ ապրելու ընթացքում։

Ի պատախան՝ «Հիմա ի՞նչ․․․ Գնալու ես Լիվերպու՞լ» հարցիս

Ինքը տարօրինակ տղա էր, տարօրինակ բոլոր չափումներով։ Բիթլոման էր։ Մի օր առավոտյան տանը նստած էինք, երբ ասաց, որ Լիվերպուլում աճուրդի են հանել Բիթլզի վինիլային սկավառակների հավաքածուն։ Ես կատակ արեցի, ասացի․ «Հիմա ի՞նչ․․․ Գնալու ես Լիվերպու՞լ», ասաց՝ այո, վերցրեց հեռախոսը, պատվիրեց տոմս, գնաց Լիվերպուլ, մասնակցեց աճուրդին, հավաքածուն առավ, եկավ ու ասաց, թե էսպես չի լինի, սրանց հետ ասեղային պատեֆոն է պետք, պիտի նայենք՝ որտեղ կա պատեֆոնի աճուրդ․․․ Աճուրդը Լոնդոնում էր․ գնաց, պատեֆոնն առավ ու բերեց։

Ճիշտ երկրաշարժի օրը, ճիշտ նույն ժամին՝ 26 տարի անց

88 թվականի դեկտեմբերի 7-ին Սամվելը Երեւանի ճանապարհին էր, եւ Գյումրիի իրենց շենքը, որտեղ առաջին կինն (հարգարժան մի կին) ու երեխան էին, քանդվեց երկրաշարժից, բայց Սամվելի ընտանիքը չվնասվեց։

Երկրաշարժից 26 տարի հետո արդեն իր մոտ հայտնաբերվեց քաղցկեղ, եւ մենք գնացինք Լիոն։ Թղթերն արդեն ուղարկել էի Լիոնի փոխքաղաքապետին, ով ասել էր՝ իմաստ չունի, մի բերեք, բժշկությունն անզոր է։ Հիշում եմ, որ միայն մի բան հարցրի «Ջորջ, իսկ հրաշքի հավանականություն կա՞»․․․ Ասաց՝ կա միայն հրաշքի հավանականությունը։ Պատասխանեցի, որ հրաշքի համար պիտի գնանք։

Գնացինք Լիոն դեկտեմբերին։ Ամսի 4-ին սկսեցին առաջին քիմիան տալ, ամսի 6-ին վերադարձանք Երեւան, իսկ 7-ին՝ ուղիղ 11։43-ին (ճիշտ երկրաշարժի ժամին), Սամվելի սիրտը կանգնեց իմ աչքի առաջ․․․

***

Մինչեւ Սամվելին կորցնելը սարսափելի վախենում էի մահից։ Եվ որպեսզի իմ մեջ կարողանամ կոտրել մահվան հանդեպ վախը, ավելի վաղ շրջանում դիահերձողների հետ էի հարցազրույցներ անում․․․ Երբ Սամվելը մահացավ, մեր ընկեր Մհեր Արշակյանը Սամվելին նվիրված մի տող գրեց, որն անընդհատ եմ գործածում․ «Մեր սիրելիների մահը մեզ հաշտեցնում է մեր մահվան հետ»․․․ Ես հենց այդպես կարողացա հաղթահարել մահվան հանդեպ վախը։

«Եթե կարողացա թարգմանել «Ուլիսեսը», այլեւս ոչինչ չեմ անելու»

«Եթե կարողացա թարգմանել «Ուլիսեսը», այլեւս ոչինչ չեմ անելու»․․․ Ասում էր Սամվելը, եւ, չնայած այն բանին, որ արդեն կար հսկայական թարգմանչական գրականությունը՝ անգլոամերիկյան պոեզիա, Ֆոլքներ, Սարոյան, Փաունդ, Շեքսպիրի սոնետներ, ինքն այդպես էր որոշել։

«Ուլիսեսը» թարգմանեց մեկ տարում, այն դեպքում, երբ ուկրաինացիները սկսեցին երկու հոգով, ու չգիտեմ՝ կարողացան թարգմանել, թե ոչ, այն դեպքում, երբ վրացիները կիսատ թողեցին, որովհետեւ իրենց լեզուն չձգեց փոխանցելու Ջոյսի բառապաշարը․․․ Իսկ Սամվելը դա արեց ընդամենը մեկ տարում, կես տարվա ընթացքում էլ ամենաբարդ ծանոթագրությունները թարգմանեց։

Երբ ավարտեց «Ուլիսեսի» թարգմանությունը, մի հետաքրքիր բան ասաց, որը, կարծում եմ, միստիկ էր, կանխորոշված․․․ Ասաց․ «Արեցի իմ կյանքի ամենակարեւոր գործը, հիմա կարող եմ մեռնել»։

***

Երբ Ջոյսի առաջին հրատարակությունը պիտի լիներ, որոշեց, որ գիրքը կաշվե կազմով պիտի լինի եւ տեղադրվելու է հատուկ ընկույզի փայտից պատրաստված տուփերում։ Գնաց Իտալիա, որպեսզի կաշին եւ գույնը բերի։ Իտալիայից բերեց նաեւ հատուկ թուղթը, որովհետեւ չէր սիրում սպիտակը եւ մշտապես օգտագործում էր մագաղաթանման թուղթ, որը ծանր պիտի լիներ՝ ոչ պակաս, քան 80 գրամը։

Դրվագ

Սեւանի ճանապարհին երթեւեկության կանոն խախտեց, ավտոտեսուչը կանգնեցրեց, մոտեցավ, եւ արդեն ուզում էր խոսել, երբ տեսավ ինձ (այն ժամանակ արդեն պատգամավոր էի)։ Ասաց, որ կարող ենք շարունակել ճանապարհը, բայց Սամվելն, իհարկե, չշարունակեց, իջավ մեքենայից, սկսեց կռվել ավտոտեսուչի հետ, թե, եթե օրենք է խախտել, ինչու չեն տուգանում․․․

Էս ոստիկանն իրեն վատ էր զգում, ասում էր՝ տիկին Զոհրաբյանին ճանաչում ենք, սիրում ենք իրեն, Սամվելն էլ հա կրկնում էր՝ այսինքն հիմա օրենք եք խախտում։ Կռիվ էր հասունանում, սեղմեցի ձեռքը, ասեցի՝ քշի, գնանք, ոստիկանն էլ իր հերթին, թե «տիկին Զոհրաբյան, խնդրում եմ՝ տարեք իրեն էլի»․․․

Տուգանքը 50,000 դրամ էր, քանի որ կարմիր լույսի տակով էինք անցել․ Սամվելը կպավ, թե «հենց հիմա գրի էդ տուգանքը», ոստիկանն էլ ակտավորեց։

Վերցրեց տուգանքը, մեկնեց ինձ․

  • Դե կտանես, կմուծես․․․

«Հակամարտություններ», որ տանում էին Վերնիսաժ

(ի պատասխան դահլիճից հնչեցրած հարցի, թե այդքան տարբեր հայացքներ ունեցող երկու անձ ինչպես էին հաշտվում, երբ անհամաձայնություն կար)

Մի հարցի շուրջ վիճելու վերջնական արդյունքը շատ վատ էր․տանն ամեն բան ջարդում էինք, հետո ես հասնում էի իր սիրելի չինական վազին, ինքն իմ սիրելի սուրճի կարմիր բաժակին։ Ես՝ վազը ձեռքիս, ինքը՝ բաժակը, նայում էինք իրար ու դնում տեղը․․․

Հաջորդ օրը գնում էինք Վերնիսաժ, ու տիկին Անահիտն արդեն գիտեր՝ ինչն ինչոց է․ հարցնում էր․

  • Քանի՞ հատ սուրճի բաժակ, քանի՞ հատ թեյի, քանի՞ հատ ճաշի։

Պատասխանում էինք․

  • Վե՛ց, վե՛ց, վե՛ց․․․

***

Տարբեր վիճաբանությունների պատճառով հայտնվել ենք նաեւ քաղմասում։ Հիշում եմ, որ ՀԳՄ համագումարի ժամանակ մեկը (ում անունը հիմա չեմ տա), վիրավորեց Հրանտ Մաթեւոսյանին, եւ Սամվելն սկսեց ծեծել էդ մեկին․․․ Դե ես էլ կռիվը դադարեցնելու համար հանեցի բարձրակրունկս ու սկսեցի հարվածել էդ մեկի գլխին, մեկ էլ տեսնեմ կոշիկս գլխին մնաց, ու ճակատից սկսեց արյուն խոսել․․․

Արդեն սովորական բան էր, երբ քաղմասում խելոք նստում էինք, մինչեւ հայտնում էին, որ հայտնի թարգմանիչ եւ հայտնի լրագրող են, բաց թողեք։

Կերպարանափոխություն կամ կերպի փոփոխություն

(ի պատասխան դահլիճից հնչեցրած հարցի, թե ինչպես եղավ, որ ամուսնու մահից հետո Զոհրաբյանը կերպարանափոխվեց։ Արդյո՞ք Սամվել Մկրտչյանն արգելքներ էր դնում)

Ես տնից դուրս էի գալիս բալետկաներով (հարթ կոշիկներով), հետս վերցնում էի բարձրակրունկներ ու զուգագուլպաներ, գալիս էի «Հայական ժամանակի» խմբագրություն, Նիկոլն ասում էր՝ էլի «պայոկով» եմ եկել։

Շորերս փոխում էի, գնում էի ԱԺ հարցազրույցի, գալիս Հայկական ժամանակ, շորերս դնում պահարանում։ Աստված մի արասցե, եթե «ստուգողական այցով» գար խմբագրություն ու տեսներ այդ շորերը։ Իսկ ինքն այդպիսի այցեր կազմակերպում էր, ես էլ ասում էի՝ իմ շորերը չեն, Լուսոյինն են․․․

Այո, լինելով այդքան ազատամիտ, ինքն արգելող էր․ չէի կարող հագնել այն, ինչ ուզում եմ, չէի կարող գնալ այնտեղ, որտեղ ուզում եմ։ Եվ, եթե իր կանոններից շեղվեի, նորից պիտի գնայինք Վերնիսաժ, առնեինք 6 թեյի բաժակ, 6 սուրճի բաժակ, 6 ափսե․․․

Կյանքի վերջին օրերը

Լիոնի հիվանդանոցում էինք՝ լավագույն կլինիկաներից մեկում։ Ֆրանսիացի բժիշկը եկավ, Սամվելն անգլերենով հարցրեց՝ ինչքան է ապրելու, բժիշկը բռնեց ձեռքն ու ասաց՝
մի քանի օր․․․

Չգիտեի՝ ինչ խոսեմ հետը, վախենում էի մտնել հիվանդասենյակ, նախապատրաստում էի ինձ․․․ Վերջապես մտնում եմ ու տեսնում, որ միացրել է Բարսելոնայի խաղը, ոգեւորված հետեւում է, ծամում է իր ջերկին, գարեջուրը՝ սեղանին․․․ Ու սա այն դեպքում, երբ բժիշկն իրեն բառացի ասել է, որ ապրելու մի քանի օր է մնացել։ 

Հասկացավ, որ չգիտեմ՝ ինչ պիտի ասեմ, ու հարցրեց․

  • Նառ, ինչի՞ ես վատ զգում․․․ Հա, ես ուզում եմ ապրել, բայց, եթե հենց հիմա էլ մեռնեմ, նորմալ ա, որովհետեւ մի րոպե անգամ ոչ մի բանի համար չեմ ափսոսում։

***

Մի կողմից ինքն սպանում էր իրեն, մյուս կողմից ես փորձում էի իրեն կյանքի բերել։ Իր խելահեղ պայքարն էր դեպի մահ, եւ իմ համառ, հիստերիկ, աննորմալ, անձնազոհ պայքարը, որ ինքն ապրի․․․

Դեկտեմբերի 6-ին, երբ վերդառնում էինք Փարիզից, զգում էր, որ մահանում է։ Ասաց․

  • Նառ, դու ամեն ինչ կարաս, մի վերջին բան եմ քեզ խնդրում, էնպես արա, որ ինքնաթիռը հենց հիմա իջի։ Ուզում եմ տանը լինել։

Ասացի, որ շատ բան կարող եմ անել, բայց չեմ կարող կրճատել 4,5 ժամանոց թռիչքը․․․

Տուն հասանք դեկտեմբերի 6-ին։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան մահացավ․․․

Իր շնչառության հոտն ուրիշ էր․․․ Ոնց որ վանիլի, սիգարի, կոնյակի խառնուրդ

Հավատում եմ, որ ինքը կա։

Երբեմն, երբ քայլում եմ փողոցում, զգում եմ իր շնչառության հոտը, որն ուրիշ էր․․․ Ոնց որ վանիլի, սիգարի ու կոնյակի խառնուրդ։

Ես երկու սիրելի մարդու եմ կորցրել․ 63-ամյա հորս, որ մահացավ աչքիս առաջ, եւ Սամվելին։ Երկուսի աչքերն էլ ես եմ փակել, երկուսն էլ մահացել են իմ աչքի առաջ․․․ Բայց ես իրենց շնչառութունն զգում եմ, իրենց ներկայությունը զգում եմ, երջանիկ եմ, որ իրենք խաղաղ են, իսկ իրենք խաղաղ են, որովհետեւ մենք իրենց սիրում ենք, որովհետեւ ես ամեն օր արթնանում ու ասում եմ․

  • Պա՛պ, ես սիրում եմ քեզ։ Սամվե՛լ, ես սիրում եմ քեզ։

Եվ ամեն գիշեր, երբ պառկում եմ, ասում եմ․

  • Պա՛պ, ես սիրում եմ քեզ։ Սամվե՛լ, ես սիրում եմ քեզ։

Ու, հա՜, ինքս չոր մարդ եմ, զգացումներս արտահայտելու հարցում էլ եմ այդպիսին, բայց ձեր սիրելիներին ամեն օր ասեք, ասեք, որ սիրում եք իրենց․․․ Ասեք բառերով։ Այն, ինչ պիտի անեք ձեր սիրելիների համար, արեք այսօր, մի մտածեք, որ վաղը կանեք, որովհետեւ այդ վաղը կարող է չգալ․․․

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարի եւ բանաստեղծության պատմություն

Հայտնի այդ բանաստեղծությունը՝ «Ես Ջոն Լենոնը չեմ․․․», գտել է Կարինե Աշուղյանը,  Սամվելի մահից հետո։

Պատմությունը․․․

Կարինե Աշուղյանը գնում է Գրողների ստեղծագործական տանը հանգստանալու, Սամվելն իրեն ինչ-որ գիրք է տալիս՝ չտեսնելով, որ գիշերվա գրած բանաստեղծությունը թողնում է գրքի մեջ։

Այդ դեպքից հետո Սամվելն անընդհատ ասում էր, որ մի սիրուն բան է գրել, ու, որ հաստատ ես եմ վերցրել, ես էլ ասում էի, որ տուն չի բերել, գրքերի մեջ այդպիսի բան չկա։ Այդպես մտածում էինք, որ բանաստեղծությունը կորել է։

Սամվելի մահից հետո Կարինեն գտնում է ձեռագիր բանաստեղծությունը։

Իսկ լուսանկարը․․․ Ես ու Սամվելը «Ար» շաբաթաթերթում էինք աշխատում (որտեղից ի դեպ միասին դուրս եկանք, քանի որ Սամվելը տպել էր Չարենցի անտիպ գործերը, դե հաջորդ օրն էլ Սամվելին հեռացրեցին բնականաբար), «Ար»-ի լուսանկարիչը Գերման Ավագյանն էր, ով շատ էր լուսանկարում Սամվելին եւ հետո ինձ։  Այս լուսանկարը միակը չի․ գրկախառնությունների մի ամբողջ շարք կա։

Ի դեպ, լուսանկարը նույնպես տեսել եմ Սամվելի մահից հետո՝ կարծեմ մեկ տարի անց, երբ Գերմանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց այն։ Այդ շարքն իրոք շատ հետաքրքիր է, եւ մի օր գուցե մտածենք ցուցադրելու մասին․ կարծում եմ Յոկոյի եւ Լենոնի շարքին չի զիջի, որովհետեւ ֆանտաստիկ լուսանկարներ են։

Սամվել Մկրտչյանի բանաստեղծությունը, որ հայտնաբերվեց նրա մահից հետո

Ես Ջոն Լենոնը չեմ
Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.
Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով
Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան
Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.
Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը
Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։
Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան
Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։
Ու հաջորդ պահին, ինչպես Ջոն Դոնը, ուզում եմ ասել՝ «Ախ, մի մահանա, թե չէ ես կատեմ աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս»։
Իմ ընկերը ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։
Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝
Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։
Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։
Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի»։

Հետգրություն։ Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին, Գյումրիում։ Ավարտել Լենինականի թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ Բրյուսովի անվան համալսարանը։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաեւ «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում եւ արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, թարգմանել բազմաթիվ գրական ստեղծագործություններ, որոնց մի մասը հայերենով մինչ այդ երբեւէ չեն թարգմանվել։ 2002-2014 թվականներին եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։ 1995-ից ՀԳՄ անդամ էր։

Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 7-ին, 55 տարեկանում։

***

Թարգմանությունները (անգլերենից հայերեն)։ Շեքսպիր, Երկեր (Սոնետներ, «Վեներա եւ Ադոնիս, «Սիրուհու տրտունջը»), Թ. Ս. Էլիոթ, «Մեռյալ երկիր», Վիլյամ Սարոյան, «Իմ անունն է Սարոյան»,  Լուիս Քերոլ, «Ալիսը Հրաշքների աշխարհում» եւ «Ալիսը Հայելու աշխարհում» (չափածո), Ռեդյարդ Քիփլինգ, «Պատմվածքներ հենց այնպես», Անգլիական եւ ամերիկյան պոեզիա,  Վիլյամ Ֆոլքներ, «Արջը»,  Վիլյամ Ֆոլքներ, «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ», Հերման Մելվիլ, Պատմվածքներ,  Թ. Ս. Էլիոթ, Քերթվածներ, Շեքսպիր, «Լուկրեցիայի պատվազրկումը», Ջեյմս Ջոյս, «Ուլիսես» (հեղինակային հրատարակություն, Ե., 2012), Լենըրդ Քոհեն, «Երգեր սիրո եւ ատելության» (հեղինակային հրատարակություն, Ե., 2013), Չարլզ Բուքովսկի, «Ամբոխի հանճարը եւ այլ բանաստեղծություններ» (hեղինակային հրատարակություն, Ե., 2013), Թ. Ս. Էլիոթ, «Չորս կվարտետ» (hեղինակային հրատարակություն, Ե., 2013):

Հայերենից անգլերեն թարգմանությունների մատենագրություն։ Selected Armenian Poets. Samson Publishers, Yerevan, 1991, Shoushing Dansabedian, Collected Poems. Yerevan, Nor-Dar Publishers, 1999, Ruben Angaladyan, Essays, Yerevan, 1995, Vahe Armen, Scream and Other Poems. Van Arian Publishers, Yerevan, 2000, Modern Eastern Armenian Poets. Nairi Publishers, Yerevan, 2004, Yeghishe Charents, 40 Poems. Charents Memorial House, Yerevan, 2012.

***

«Թարգմանչի կինը» հանդիպումը տեղի է ունեցել Գրքի երեւանյան փառատոնի #booktalk ձեւաչափով իրադարձությունների շրջանակներում, նոյեմբերի 23-ին, ՀԲԸՄ դահլիճում։

Գլխավոր լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը
Ամենադիտված