Երևանում թալանել են ԲԴԽ դատական դեպարտամենտի 27-ամյա առաջատար մասնագետի BMW-ն
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 23-ին, անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է:
Գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 27-ամյա Պետրոս Վարդանյանը:
Ավտոմեքենայի սեփականատեր Պ. Վարդանյանը աշխատում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում, որպես առաջատար մասնագետ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ում որոնում են:
Նախաքննության շահերից ելնելով, նրա ինքնությունը չենք հրապարակում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն