Հայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարում Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով «Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեց Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ Նոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտել Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ Պապոյան Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց 

Մեր արժեքների դեմ ուղղակի արշավ է սկսված. կարծիք

Հասարակություն

ՀՀ կրթական ոլորտում սպասվող փոփոխության, ինչպես նաև հայագիտական որոշ առարկաներ ոչ պարտադիր դարձնելու հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ Վահրամ Մկրտչյանի հետ:

«Հայագիտական առարկաներին վերաբերող հարցը դարձել է շահարկման թեմա, որը բուռն քննարկվում է, ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ՝ մասնագիտական կառույցներում: Երբ մենք խոսում ենք բուհերի ինքնավարությունը մեծացնելու մասին, որը նաև մեր կառավարման քաղաքականության հիմքում էր դրված եղել, ենթադրվում է, որ Բարձրագույն ուսումնական հաստատություներին պետք է տալ ազատություն: Բայց գտնում եմ, որ Հայոց լեզվի և Հայ գրականության պարտադիր լինելը անպայման պետք է մնա, գոնե մեկ կիսամյակի շրջանակում»,- ասաց նա: 

Մկրտչյանը վստահ է, որ դպրոցներում հայագիտական առարկաներ սովորում են ու աշակերտներն էլ տիրապետում են. «Հիմա հաճախ շահարկվող հարցն այն է՝ ինչ է, դպրոցում չե՞ն սովորում: Իհարկե, սովորում են, բայց խոսքը այլ մոտեցման մասին է: Հիմնական հարցն այն է, թե ինչ պետք է իմանա աշակերտը կամ ուսանողը՝ դպրոցն ու բուհը ավարտելուց հետո»: 

Նրա կարծիքով՝  ընդամենը  պետք է առարկաների դասավանդման մեթոդը փոխել. «Բուհերում շարահյուսություն ու ուղղագրություն դասավանդելը այնքան էլ ճիշտ չէ: Այդ մակարդակում ուսանողներին կարելի է սովորեցնել գրագետ հոդվածներ գրել, մագիստրոսական գեղեցիկ թեզ կամ գիտական ուսումնասիրություն կատարել: Այսինքն՝ ծրագրային փոփոխություններ անել: Գործող օրենքում այդ առարկաների դասավանդումը պարտադիր է: Անձամբ ես՝ անհրաժեշտություն չեմ տեսնում դա փոխելու»:

Մկրտչյանի խոսքով՝ փոփոխություն պետք է անել առարկայական ծրագրի ներսում, որպեսզի այն նույնությամբ չկրկնի այն ծրագիրը, որը անցկացվել է դպրոցում:

«Վստահ եմ, որ մենք մեր մայրենի լեզվին պետք է լավ տիրապետենք, քանի որ դա հրամայական է: Կրթության յուրաքանչյուր փուլում մենք պետք է կարողանանք մայրենին ճիշտ մատուցել: Կրթությունը ողջ կյանքի ընթացքում է: Դպրոցում պետք է այլ բան սովորեն, բուհում՝ այլ»,- ընդգծեց նա:  

Մկրտչյանը վստահ է, որ հայագիտական առարկաները պետք է  պարտադիր լինեն. «Մենք այսօր  ապրում ենք մի գլոբալիզացիոն դարաշրջանում, որտեղ մեր արժեքների դեմ ուղղակի արշավ է սկսված: Ընդհանուր, այդպիսի պրոցես է տեղի ունենում: Եվ այս պարագայում, հայագիտական առարկաները միայն դպրոցում դասավանդելը  բավականին քիչ է: Մեր պետությունը այդ առարկաները պետք է իր հոգածության տակ վերցնի: Իհարկե, այստեղ բուհերի ինքնավարության հարց կա, և ես չեմ կարծում, որ, եթե դա թողնենք կամընտրական տարբերակի, ապա որևէ բուհի  գիտական խորհուրդ դա չներառի պարտադիր ծրագրի մեջ: Բայց այս փուլում դա պետք է պարտադիր մնա»: 

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև Հայոց պատմություն առարկայի դասավանդմանը՝ մանավորապես նշելով. «Առարկան, որը կոչվում է «Հայ եկեղեցու պատմություն», պետք է անպայման դասավանդվի դպրոցում, այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Մեր եկեղեցին դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ  պահել է մեր ժողովրդին, մեր ազգը, այն դեպքում, երբ մենք պետականություն չենք ունեցել: Մենք իրավունք չունենք, այդ առարկան չներառելու մեր դպրոցական ծրագրերում: Մի քանի աղանդների կամ այլ փոքրամասնություների լոբբինգի արդյունքում, չպետք է թույլ տանք, որ այդ առարկան դուրս մնա դպրոցական ծրագրից»: 

«Ես կարծում եմ, որ իշխանությունները կունենան բավարար ողջախոհություն և չեն ընդունի նախագիծը»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Մկրտչյանը:

 

Լուսինե Մարդոյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է
Ամենադիտված