Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Հայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարում Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով «Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեց Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ Նոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտել Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ Պապոյան Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց 

Ընտանիքում բռնություն կատարելու դեպքերը նվազման միտում ունեն

Հասարակություն

Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոյեմբերի 25-ը` ՀՀ ոստիկանությունում բռնություն կատարելու դեպքերով հաշվառվել է 1533 անձ, 1066 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 375 անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել:

Նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված խնդիրներին:

«2019 թվականի 10 ամսում ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերով ունեցել ենք 1400 ահազանգ: Այդ դեպքերով ՀՀ ոստիկանությունում հաշվառվել են 808 անձ, 618-ի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 190-ի անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնության դեպքերին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալը ասաց, որ 2019 թվականի 10 ամսում գրանցվել է 1509 դեպք՝ 2018 թվականի 1928-ի դիմաց:

«Այսինքն` կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնությունները 419 դեպքով նվազել են»,- ասաց Վարդանյանը:

ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման նպատակով: Ընտանիքում բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև: Օրենքն ընձեռել է բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորություններ: Մասնավորապես` նախազգուշացում ոստիկանության կողմից, անհետաձգելի միջամտության որոշում՝ դարձյալ ոստիկանության կողմից, պաշտպանական որոշում՝ դատարանի կողմից:

Ոստիկանությունը բռնություն իրականացրած անձի նկատմամբ կիրառում է նախազգուշացում, եթե դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, առկա չեն անհետաձգելի միջամտության հիմքեր:

Անհետաձգելի միջամտության որոշում ոստիկանությունը կայացնում է, եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ կիրառել է բռնություն, առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին: Ի դեպ, անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:

Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել բռնության ենթարկված կամ բռնության ենթադրաբար ենթարկված անձը կամ աջակցության կենտրոնը` նրա համաձայնությամբ: Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց դեպքում դատարան կարող են դիմել մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչները և խնամակալության ու հոգաբարձության մարմինը: Մարդն ինքն է որոշում դիմել ոստիկանություն, թե անմիջապես դատարան:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները
Ամենադիտված