Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Լավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան Մաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին Հալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին «Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ Բաբայան 

ՀՖՖ-ն ՀՀ բարձրագույն խմբի ակումբներին կտրամադրվի 3.5-ական միլիոն դրամ

Հասարակություն

Արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև մարտի 30-ի դրությամբ հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների:

Գործադիր կոմիտեին ներկայացվեցին ՈՒԵՖԱ-ի որոշումն ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականների խաղերի և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հետաձգման  վերաբերյալ, ինչպես նաև դրանց հետագա անցկացման մասին ՈՒԵՖԱ-ի աշխատանքային համապատասխան խմբերի կողմից մշակման փուլում գտնվող հնարավոր սցենարները:

ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվեցին ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում Արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:

ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների ամփոփ պատասխանները և ակումբներում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս շրջանակներում քննարկվեցին ակումբների և ֆուտբոլիստների միջև պայմանագրային, իրավական, ֆինանսական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր: Հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից այս հարցերի վերաբերյալ շրջանառած խորհրդատվականները՝ կոմիտեն որոշում կայացրեց ակումբներին տրամադրել ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերից և ազգային օրենսդրությունից բխող իրավահարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը և VBET Գավաթի խաղարկությունը հետաձգվել են, և այս պահին ՀՖՖ-ն չի կարողանում իրականացնել Բարձրագույն խմբի առաջնության և VBET Գավաթի խաղարկության հովանավորների նկատմամբ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց VBET Գավաթի խաղարկության մասնակից բոլոր ակումբներին փոխանցել VBET Գավաթի խաղարկության հովանավորչական պայմանագրերով նախատեսված գումարները՝ ընդհանուր առմամբ 20,500,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ակումբին այս պահի դրությամբ խաղարկությունում մասնակցած փուլերի չափաքանակով:  

ՀՖՖ նախագահի մեկ այլ առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց ակումբներին փոխանցել նաև Բարձրագույն խմբի հովանավորչական և կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3,500,000 ՀՀ դրամ (երկու փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի Երևան ՖԱ, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, ովքեր բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես  չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում):

Գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի կեսերին, երբ առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան աշխատանքային խմբերի կողմից մշակվող սցենարների վերաբերյալ կլինի ավելի որոշակի հստակություն: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքներըԼավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Ուկրաինան Լեհաստանի հետ համաձայնության է եկել 500 միլիոն դոլարի նավթամթերքի մատակարարման վերաբերյալԱնկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. ԶելենսկիՍի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ ՆահանգներՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա ԱվետիսյանՄաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին Չինաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցըՀալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Չինաստանը Ճապոնիայում ամերիկյան Typhon-ները անվանել է տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգԻ՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. ՄելոյանՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններինԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներինՍոցիալական ցանցերը կոչ են անում միգրանտներին մեկնել Սեուտա` Մարոկկոյում կայանալիք ընտրությունների օրը«Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ ԲաբայանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին ԵռաբլուրԿատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներԱնկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր. Սեյրան Օհանյան Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ ԴիլբարյանՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)«Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավորԻտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայինՔիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ) ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա»Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում «Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»․ Սասուն Միքայելյանը՝ Անկախության օրըՇնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ Իրանը սպառնացել է նոր զենքով հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներինՄենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հութիների դիրքերին հարվածներ հասցնելըՍահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ԵռաբլուրումՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն «Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի». «Ուժեղ Հայաստան»«Անկախությունը մեր մեծագույն նվաճումն է»․ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելՏավուշում հղի կինը ճանապարհին սկսել է ծննդաբերել․ երեխան ծնվել է մահացածԱնկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից Գագիկ Ծառուկյան․ «Շեյխերից ու միլիարդատերերից առաջարկներ եմ ստացել, բայց միշտ ասել եմ՝ ոչ»Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՈՒՂԻՂ. ՀՀ Անկախության 35 ամյակը՝ ԵռաբլուրումՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված
Ամենադիտված