Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Հասարակություն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը:
Անդրադառնալով վարակված աշխատակիցների առողջական վիճակին՝ Ավագյանը նշեց. «Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:
Նա նշեց՝ այս պահին Երևանի տարածքային կենտրոնից ունեն 14 ինքնամեկուսացված և 17 մեկուսացված անձ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ