Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Լավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Անկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի ՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա Ավետիսյան Մաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին Հալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Ի՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. Մելոյան Մեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին «Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ Բաբայան 

Վարչապետի խորհրդականը` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցի մասին. 168.am

Հասարակություն

Այսօր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:

168.am-ի աղբյուրը նշեց, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են եկել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Տեղեկություններ կան, որ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել:

Կայքը տեղեկացավ նաև, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք այդ զեկույցի արդյունքներով, որն, ինչպես տեղեկացանք, Կառավարությունն արդեն ստացել է, մեր օդաչուները խնդիրներ ունենալ, մեր աղբյուրն ասաց, որ նախկինում մեր վկայականները շատ լավ համբավ են ունեցել, անգամ Ռուսաստանի օդաչուները ցանկացել են մեր մոտից ստանալ վկայականներ, որպեսզի Չինաստան, Հնդկաստան աշխատելու գնան, սակայն հիմա, փաստորեն, կարող է լուրջ խնդիր առաջանալ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քաղաքացիական ավիացիայից: ՔԱԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, բայց մեզ հեռախոսահամար կփոխանցի, ապա քիչ անց տեղեկացրեց, որ հայտարարելու կամ ասելու բան չունեն, իրենք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, և խորհուրդ տվեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Ճիշտ է, հանուն արդարության, պետք է նշել, որ հետո Հայսեր Գասպարյանը մեզ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք անպայման կպատասխանեն:

168.am-ը զրուցեց նաև վարչապետի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ` խնդրելով նրան մեզ ինֆորմացիա տրամադրել մեր ունեցած տեղեկատվության վերաբերյալ, հաստատել կամ հերքել՝ կա՞ նման բան, և ի՞նչ զեկույց է ստացել Կառավարությունը:

Հակոբ Ճաղարյանը ենթադրեց, որ մեր ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՔԱԿ-ն է, որովհետև առայժմ կառավարության պատերից նման ինֆորմացիա դուրս չի եկել:

«Ճիշտ կլինի, որ դիմեք ՔԱԿ: Եթե նրանք ունեն այդպիսի տեղեկություն, դա այն տեղեկությունն է, որը հանրությունն իրավունք ունի իմանալ»,- ասաց վարչապետի խորհրդականը` հավելելով, որ ինքը ոչ հաստատում և ոչ էլ ժխտում է մեր ունեցած ինֆորմացիան, որովհետև ինքը հիմա ծանոթանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության զեկույցին:

Հակոբ Ճաղարյանի խոսքով` դա Եվրամիության, Եվրահանձնաժողովի մի մասն է: Զեկույցը մեծ է, 57 էջանոց, անգլերեն լեզվով:

«Ես հիմա ծանոթանում եմ, թարգմանում եմ, որ ոչ մի բառ, ոչ մի գաղափար բաց չթողնեմ: Ես առայժմ ծանոթանում եմ: Իրականում ես, թեպետ անգլերեն վատ չգիտեմ, բայց ամեն դեպքում ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն սխալ հասկանալու իրավունք չունեմ, որովհետև ես սրա հիման վրա պատրաստվում եմ զեկույց ներկայացնել վարչապետին»,-ասաց վարչապետի խորհրդականը:

Ըստ նրա` քանի դեռ ինքը չի նախապատրաստել այդ զեկույցը, քանի դեռ չի մշակել դա, քանի դեռ վարչապետին չի զեկուցել, ոչինչ չի կարող ասել դրա բովանդակության մասին: Հակոբ Ճաղարյանը ընդգծեց, որ ինքն աշխատում է միայն վարչապետի աշխատակազմում, կզեկուցի վերջինիս, և դրանից հետո միայն՝ ինչի թույլտվություն որ ինքը կունենա, կասի:

Մեր հարցին, եթե զուտ տեսականորեն զեկույցը վատ գնահատականներ պարունակի ՔԱԿ գործունեության վերաբերյալ, դա ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել մեր քաղավիացիայի համար, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է գրված զեկույցում:

«Հազար ու մի բան կարող է լինել: Ես, իհարկե, պատկերացնում եմ` ինչ կարող է լինել, և դա իրականում չի կարող գաղտնիք լինել, որովհետև ես ծանոթ եմ Քաղաքացիական ավիացիային և ավիացիոն իշխանությունների աշխատանքին, ոլորտին և տրամաբանորեն կարող եմ պատկերացնել, թե ինչ կարող է լինել: Բայց քանի որ ես չեմ տեսել, կոնկրետ որևէ բան չեմ տեսել, ես իրավունք չունեմ ասել, թե ինչ հետևություններ կարող են լինել: Դրանք կարող են լինել` միայն կախված նշված դիտողությունների ծավալից և բարդությունից»,-ասաց Հակոբ Ճաղարյանը:

Մեր դիտարկմանը, թե երկիմաստ էր իր այն արտահայտությունը, որ ինքը ծանոթ է մեր ՔԱԿ ղեկավարության գործունեությանը, կարող է պատկերացնել, թե ինչ կարող է գրված լինել զեկույցում, վարչապետի խորհրդականն ասաց, որ ինքը ծանոթ է միայն մինիմալ պահանջվող ավիացիոն փաստաթղթերին:

«Իմ աշխատանքը ոչ թե նրանց վերահսկելն է, այլ վարչապետին խորհուրդներ տալը, թե ինչ է պետք մեր երկրին: Ես դա անում եմ պարտաճանաչորեն: Եթե ես իրավասություն ունենայի նրանց ստուգելու, ես կստուգեի: Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը իրավունք ունի նրանց ստուգել և ստուգել է: Նորից եմ կրկնում, ես մինչև չծանոթանամ զեկույցին, ոչ ոքի ոչինչ չեմ ասի, նույնիսկ իմ ղեկավարին»,-ասաց Հակոբ Ճաղարյանը:

Հարցին, թե վատագույն սցենարի դեպքում կարո՞ղ են արդյոք թույլ չտալ մեր օդաչուներին թռչել, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել` վատագույն սցենարը որն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքներըԼավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Ուկրաինան Լեհաստանի հետ համաձայնության է եկել 500 միլիոն դոլարի նավթամթերքի մատակարարման վերաբերյալԱնկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. ԶելենսկիՍի Ծինփինը սեպտեմբերի 23-25-ը կայցելի Միացյալ ՆահանգներՀՀ իշխանությունները Բաքվի դիկտատորի հետ գնում են կեղծ խաղաղության. Սյուզաննա ԱվետիսյանՄաղթում եմ Ձեզ հաջողություններ․ Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին Չինաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցըՀալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել Չինաստանը Ճապոնիայում ամերիկյան Typhon-ները անվանել է տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգԻ՞նչ խաղաղություն, եթե ՀՀ–ի տարածքում դեռ կան ադրբեջանական ԶՈՒ–եր, Բաքվում կան գերիներ. ՄելոյանՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ) ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններինԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Վեհափառ Հայրապետը ծաղիկներ խոնարհեց Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներինՍոցիալական ցանցերը կոչ են անում միգրանտներին մեկնել Սեուտա` Մարոկկոյում կայանալիք ընտրությունների օրը«Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ ԲաբայանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներ ժամանեցին ԵռաբլուրԿատարը հայտարարել է, որ չի կառուցելու Հորմուզը շրջանցող գազատարներԱնկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր. Սեյրան Օհանյան Կաթողիկոսին մեղադրող դատախազը չգիտեմ՝ ինչպես է գլուխը բարձին դնում, ինչ է մտածում․ ԴիլբարյանՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)«Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավորԻտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայինՔիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ) ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա»Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում «Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»․ Սասուն Միքայելյանը՝ Անկախության օրըՇնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ Իրանը սպառնացել է նոր զենքով հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներինՄենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հութիների դիրքերին հարվածներ հասցնելըՍահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ԵռաբլուրումՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն «Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի». «Ուժեղ Հայաստան»«Անկախությունը մեր մեծագույն նվաճումն է»․ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելՏավուշում հղի կինը ճանապարհին սկսել է ծննդաբերել․ երեխան ծնվել է մահացածԱնկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից Գագիկ Ծառուկյան․ «Շեյխերից ու միլիարդատերերից առաջարկներ եմ ստացել, բայց միշտ ասել եմ՝ ոչ»Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՈՒՂԻՂ. ՀՀ Անկախության 35 ամյակը՝ ԵռաբլուրումՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված
Ամենադիտված