Որևէ մեկն իրավասու չէ մեզ լիցենզիայից զրկել. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)
Հասարակություն
«Ընդհանրապես ուզում եմ կոչ անել, որ որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց: Այսինքն՝ դա որևէ կապ չունի իրականության հետ և ես կարող եմ հերքել դա»,- ասել է Ռևազյանը:
Անդրադառնալով լուրերին, թե կորոնավիրուսային համավարակի պատճառով է ինքը հեռացել Հայաստանից՝ Ռևազյանը նշեց, որ գտնվում է հղիության ութերորդ ամսում և նախընտրում է իր ֆիզարձակուրդն անցկացնել Դանիայում՝ ընտանիքի կողքին՝ չնայած այն հանգամանքին, որ Դանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի վատ է, քան Հայաստանում:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվար ամսվա ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին: Այլ տեղեկություններով` ՀՀ Քաղավիացիայի աշխատանքն անբավարար է գնահատվել։ Եթե դա հաստատվի, կնշանակի, որ Հայաստանը մոտ 1 տարի չի կարողանա արտոնագիր տալ որևէ փոխադրողի դեպի Եվրոպա թռիչքներր իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)