ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ) «Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավոր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ) ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա» Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում «Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»․ Սասուն Միքայելյանը՝ Անկախության օրը Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ Իրանը սպառնացել է նոր զենքով հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներին Մենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին 

Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան

Հասարակություն

Համաճարակը բազմաթիվ խնդիրներ վերանայելու, վերաիմաստավորելու պահանջ է դրել. պահանջվում են քաղաքական, իրավական ճիշտ որոշումներ, նոր որոշումներ, նոր մտածողություն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա էլ հենց կպայմանավորի պետության ունակությունները՝ դիմակայելու ներկա եւ առաջիկա անխուսափելի ճգնաժամերին։

Միջազգային բազմաթիվ կառույցներ հանդես են եկել կոչերով՝ խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր, խրոնիկական կամ մի քանի համակցված հիվանդություններ ունեցող ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների հնարավորությունը, իսկ խափանման միջոցի ընտրության հարցում ընտրել ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։

Դատախազությունը եւ արդարադատության նախարարը նույնպես  երկարատեւ հորդորներից հետո ի վերջո որոշեցին հաղթահարել իրենց չհիմնավորված համառությունը եւ դարձան միջազգային միտումներին համահունչ։

Առաջիկայում պարզ կլինի, թե որքանով կյանքի կկոչվի այս կառույցների հայտարարությունները, արդյոք դրանք իսկապես ուղղված կլինեն համաճարակի փուլում փակ հաստատություններում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, թե միջազգային թրենդի ազդեցության եւ իրավաբանների հորդորների ներքո պարզապես հայտարարություն է արվել եւ գործելու է ընտրովիության սկզբունքը՝ ում պետք է, կազատանեք, ում պետք չէ՝ չենք ազատի։ Մի բան ակնհայտ է, բավական ցցուն օրինակով՝ առայժմ տեղի է ունենում հայտարարությունների ճիշտ հակառակը։

Մինչ արդարադատության նախարարը հայտարարում է, որ ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իսկ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածում, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, իշխանությունները որոշում են Ռոբերտ Քոչարյանին դուրս գրել բժշկական հաստատությունից եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Ընդ որում, տեղափոխումը տեղի է ունենում ոչ թե բժիշկների ցուցումով, այլ իրենց որոշմամբ։

Առողջական վիճակով պայմանավորված հոսպիտալացումը, ոչ վաղ անցյալում իրականացված վիրահատությունը միջազգայնորեն ընդունված ակնհայտ ռիսկային չափանիշներ են, ինչի պարագայում պետք է քննության առարկա դառնար կալանքից ազատելու հարցը, եւ ոչ թե բժշկական հիմնարկից տեղափոխվեր քրեակատարողական հիմնարկ։

Տպավորություն է, որ յուրաքանչյուր հաջորդ քայլ այս գործով արվում է բացառապես իշխանություններին դուր գալու կանխավարկածով։ Մարտի 1-ի գործով դատավարությունն անվերջ ձգձգվում էր նույնիսկ մինչ համաճարակը։ Նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդությունը, ինչը պետք է քննվեր հրատապ, առանց ավելորդ ձգձգումների, արդեն երկար ժամանակ քննության առարկա չի դառնում դատավոր Դանիբեկյանի «ինքնամեկուսացման» պատճառով։ Ոչ ԲԴԽ-ն, ոչ դատարանը չեն կարողանում հստակեցնել, թե երբ է կայանալու հաջորդ դատական նիստը, բացահայտ կերպով խախտելով արդար դատաքննության իրավունքը, արդարադատության մատչելիությունը։  

Եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված  առաջիկայում  քննության առարկա չդառնա կալանքն այլ խափանման միջոցով փոխելու հարցը, իսկ դատախազությունը եւ դատարանները դրսեւորեն ընտրովի մոտեցում՝ մի շարք անձանց ազատենք, մնացածին՝ ոչ՝ անկախ ամեն ինչից, այլեւս որեւէ կասկած չի մնա, որ գործ ունենք քաղաքական վրեժխնդրության եւ անձնական հաշվեհարդարի հետ:

Այս պահին կա ընտրության երկու տարբերակ՝ կամ իրավապահ համակարգը իրեն դուրս կդնի քաղաքական խաղից, կգիտակցի պահի լրջությունն ու կկայացնի ճիշտ որոշում, կամ վաղը նման արդարադատություն իրականացնողները կկանգնեն անհատական պատասխանատվության առջեւ։

Ճիշտ որոշումը, նոր մտածողությունը կարող է փոխել երկրում չարության եւ անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների եւ օտարների» թեման, հանդարտեցնել լարվածության մթնոլորտը։ Հակառակ պարագայում լարվածության խորացումը կարող է ներքին պայթյունների պատճառ դառնալ։ Դրա տակից որեւէ իշխանություն չի կարողանա դուրս գալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)«Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավորԻտալիայի վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայինՔիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ) ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա»Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում «Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»․ Սասուն Միքայելյանը՝ Անկախության օրըՇնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ Իրանը սպառնացել է նոր զենքով հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան թիրախներինՄենք պետական սահման ունենք. Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային խոսքը (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ը դադարեցրել է Եմենում հութիների դիրքերին հարվածներ հասցնելըՍահմա՞ն ունենք մենք. ԵԿՄ նախագահ եւ ՔՊ–ական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ԵռաբլուրումՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն «Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի». «Ուժեղ Հայաստան»«Անկախությունը մեր մեծագույն նվաճումն է»․ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելՏավուշում հղի կինը ճանապարհին սկսել է ծննդաբերել․ երեխան ծնվել է մահացածԱնկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Առաջին WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից Գագիկ Ծառուկյան․ «Շեյխերից ու միլիարդատերերից առաջարկներ եմ ստացել, բայց միշտ ասել եմ՝ ոչ»Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՈՒՂԻՂ. ՀՀ Անկախության 35 ամյակը՝ ԵռաբլուրումՌամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարի ընտրություններում ստացել է 99,85% ձայնԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Անկախության 35-ամյակի միջոցառումների պատճառով Երևանում երթևեկությունը կսահմանափակվիToyota-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Ռուբինյան․ «Մենք փոխեցինք պատմության ընթացքը և ապահովեցինք Հայաստանի անկախությունը»ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվՏոնական օրը՝ առանց տեղումների․ ինչ եղանակ է սպասվում ՀայաստանումՍեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆերկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և համախմբված հայրենիքի շուրջ. Գարեգին Բ Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Պապիկյանը շնորհավորել է Անկախության օրը (տեսանյութ)Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհովՀայաստանը նշում է Անկախության օրը Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ) «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Կատարի էներգետիկայի նախարար. ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, թե Հորմուզի նեղուցն այլևս պետք չի լինի, լիովին սխալ է Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Կանադայի հեղուկացված գազը կարևոր է Եվրոպայի համար. Մակրոն Թրամփն ու Մամդանին կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր ԱՄՆ-ում 74-ամյա որսորդը կնոջ է սպանել՝ նրան եղջերուի տեղ դնելով «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ (տեսանյութ)Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ
Ամենադիտված