Խորհրդակցության ժամանակ ներկայացվել է նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները
Հասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները:
Հաջորդիվ ներկայացվել են առաջարկություններ տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի բարելավման ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Գաղափարների շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների իրականացման նախագծեր՝ տեխնիկական հստակ բնութագրերով և կոնկրետ խնդիրների լուծման ակնկալիքներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)