Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Մյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին 

Սերգեյ Մեղրյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22-ամյակի առիթով

Հասարակություն

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22 ամյակի առթիվ։

«Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ և վետերաններ,

Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարողի օրվան նվիրված շնորհավորական ուղերձս հղում եմ այս ձևաչափով:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ:

Ծառայության կենսագրության այս տարիների համապատկերը թույլ է տալիս ոչ միայն գույքագրել ծառայությունում իրականացված բարեփոխումները, արձանագրած ձեռքբերումներն ու բացթողումները, այլ նաև վերլուծել նոր մարտահրավերները և ուղենշել առաջիկա անելիքներն ու զարգացման հեռանկարները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր ուրույն դերն ու կարևորությունն ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման գործընթացի օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման գործում:

Ծառայությունը, հավատարիմ լինելով արդարադատության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագրերի իրագործման հայեցակարգային մոտեցումներին, իր ամեն օրյա աշխատանքով հետամուտ է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների արդյունավետ իրականցմանը:

Այսօր էլ մեզանից՝ որպես պետական մարմինների և հասարակության միջև արդյունավետ և իրավունքահեն հարաբերությունները երաշխավորող հիմնական կառույցից, սպասելիքները մեծ են: Եվ պատահական չէ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր առաջնային խնդիրներից է համարում ոչ միայն Ծառայության գործունեության օրինականության, մատչելիության և թափանցիկության ապահովումը, այլ նաև հասարակական ընկալումներում Ծառայության նկատմամբ վստահության ցուցիչի բարձրացումը: Այս հարցում առանցքային է մեզանից յուրաքանչյուրի բարեխիղճ, հետևողական և հաշվետու աշխատանքը: Պատասխանատվության այն չափաբաժինը, որ ունի մեզանից յուրաքանչյուրը, պետք է լինի առաջնորդող՝ մեր աշխատանքը լավագույնս կատարելու ձգտմամբ, իսկ երբեմն Ծառայության աշխատանքին հասցեագրված ողջամիտ քննադատությունը պետք է դիտարկել որպես ազդակ՝ եղած բացթողումները շտկելու, նոր մարտահրավերները հաղթահարելու, անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ օրենսդրական լուծումներ գտնելու համար:

Համակարգային բարեփոխումների համատեքստում այսօր, առավել քան երբևէ, մեր հարկադիր կատարողը պետք է առանձնանա մարդկային և մասնագիտական բարձր որակներով՝ իր ամուր կամային հատկանիշներով, բարոյական արժեհամակարգով, ամենօրյա հաշվետու աշխատանքով:

Ուզում եմ այս նշանակալի օրը գնահատանքի խոսքեր ուղղել մեր վետերաններին, ովքեր իրենց ներդրումն ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացման ու զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աշխատակիցներին, ովքեր երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում և իրենց գործառույթներն իրականացնում են նվիրումով և այն գիտակցմամբ, որ առաջնային է պետության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունն օրենքի տառին համապատասխան:

Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, պետական մտածողությամբ, պետության և հասարակության նկատմամբ ունեցած հարգանքով և կենտրոնացնելով բոլորիս փորձառությունը, գիտելիքներն ու ջանքերը՝ կկարողանանք արժանապատվորեն և մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորություների ողջ շրջանակը:

Կրկին շնորհավորելով բոլորիս Հարկադիր կատարողի մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվելու են․ Փաշինյան Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը «Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը 1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանանՍոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան
Ամենադիտված