Ժողովրդավարական պետության գրավականն է ժողովրդի՝ արդարության նկատմամբ վստահությունը. Ռոբերտ Ղազարյան
Հասարակություն
Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանի շնորհավորական ուղերձ է հղել հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ և վետերաններ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:
Ինչ խոսք, Ծառայության առջև դրված խնդիրները պատասխանատու են և կարևոր, քանզի ժողովրդավարական պետության գրավականն է ժողովրդի՝ արդարության նկատմամբ վստահությունը, որը հնարավոր է օրենքի գերակայության, մասնագիտական հմտությունների, ստեղծագործ և բովանդակային աշխատանքի շնորհիվ:
Դատական կարգադրիչների ծառայության և անձամբ իմ անունից մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում»,-ասված է ուղերձում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ