Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

«Ո՞նց էր համը մեր փողերի». Լեզվի կոմիտեում ակնհայտ կոռուպցիոն սկանդալը շարունակվում է

Հասարակություն

Yerkir.am-ը գրում է․

Օրերս անդրադարձել էինք Փաշինյանի օրոք ԿԳՄՍՆ-ում ստացված պարգևավճարների խնդրին՝ տեղեկացնելովոր 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը (20 ամիսների համար), ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ $ 1.318.000:  

Հոդվածում անդրադարձել էինք նաև վերջերս աղմուկ հանած մի խնդրի՝ փաստելով, որ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2019 թ. դեկտեմբերի 17-ին, 2020 թ. հունվարի 10-ին և փետրվարի 6-ին (վերջինը՝ բաց նամակ) նամակներով դիմել էին վարչապետին՝ բարձրաձայնելով, որ իրենք պարգևավճար չեն ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում, չեն ստացել նաև «տասներեքերորդ» աշխատավարձ և այլն։ Նշել էինք նաև, որ Yerkir.am-ի նամակին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ Լեզվի կոմիտեին հատկացվող՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. տարեկան գումարը կազմել է 13274.5 հազար դրամ, իսկ «Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով տարեկան 2019 թ. տարեկան գումարը կազմել է 5679.0 հազար դրամ։ 

Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ փաստենք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցների վեճը վերաբերում է վերոհիշյալ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. համար նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամ գումարին, որը, ինչպես պնդում են նրանք, ստացել են խիստ մասնակիորեն՝ միայն առաջին և, մասամբ, երկրորդ եռամսյակների համար։ 

Լեզվի կոմիտեի աշխատակիցների հետ մեր զրույցում ի հայտ բերեցինք աննախադեպ փաստեր և երևույթներ։ Մեծ է մեր հարգանքը կոմիտեի նախագահ պարոն Գյուրջինյանի գիտական վաստակի հանդեպ, և, կարծում ենք, այս հրապարակումը լավագույն առիթը կարող է հանդիսանալ, որպեսզի լեզվաբանը հանդես գա այս ամենի վերաբերյալ հրապարակային պարզաբանումներով։   

Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2020 թ. փետրվարի 24-ին ևս մեկ նամակ են հղել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին (պատճենը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ)՝ լրացուցիչ կերպով փորձելով ճշտել, թե «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տողի փոփոխություն կամ նշված 13 մլն 274.5 հազար դրամ գումարի վերաբաշխում կատարվե՞լ է արդյոք և, եթե կատարվել է, ապա ու՞ր են ուղղվել և ի՞նչ նպատակով են ծախսվել այդ միջոցները։ 

Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի պատասխանն (կցվում է) առավել քան հստակ է և, կարելի է ասել, տալիս է այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք տեղ էին գտել Լեզվի կոմիտեի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված նախորդ 3 նամակներում. համապատասխան հոդվածով նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամի գծով բյուջետային տարվա ընթացքում որևէ վերաբաշխումներ կամ փոփոխություններ չեն եղել։ 

Ֆինանսների նախարարության նշված պատասխանը բոլորովին այլ իրողություններ է ջրի երես հանում՝ փաստելով, որ 13 մլն 274.5 հազար դրամը պետական բյուջեից համապատասխան տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով ամբողջովին տրամադրվել է Լեզվի կոմիտեին, և, հետևաբար, կոմիտեի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված բաց նամակում տեղ գտած այն ենթադրությունը, թե հավելավճարների համար նախատեսված գումարը դուրս է գրվել, սակայն կոմիտե չի հասել, չի հաստատվում։ 

Այն, որ նշված հոդվածով նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամը հասել է Լեզվի կոմիտեին՝ անուղղակիորեն չի ժխտում նաև ինքը՝ կոմիտեի նախագահությունը. կոմիտեի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված առաջին նամակին ի պատասխան, կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը փաստել է, որ երրորդ եռամսյակից սկսած դրամական խրախուսումներ չեն հատկացվել ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, թեև դրանք նախատեսվել էին։ 

ՀՀ լեզվի կոմիտեի ղեկավարությունը փաստում է՝ 13 մլն 274.5 հազար դրամը սպառվել է 2-րդ եռամսյակում, ինչից ելնելով էլ, ըստ Դ. Գյուրջինյանին տվյալ պահին փոխարինող Մ. Յավրումյանի պատասխանի, գումար չի մնացել, որպեսզի կոմիտեի աշխատակիցները պարգևատրվեն նաև 3-րդ և 4-րդ եռամսյակում՝ Ամանորի նախաշեմին։ 

Լեզվի կոմիտեի աշխատակիցերի տրամադրած փաստաթղթերից պարզում ենք մի աննախադեպ իրողություն. վերջիններիս՝ 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում տրված պարգևավճարների ընդհանուր գումարը չի գերազանցում 2,5 մլն դրամը։ Ամենապարզ թվաբանական հաշվարկի արդյունքում՝ ենթադրում ենք, որ մնացած շուրջ 10 մլն 770 հազար դրամով առաջին և երկրորդ եռամսյակներին (եթե հավատանք կոմիտեի նախագահությանը և փաստենք, որ երրորդ եռամսյակում գումարն արդեն սպառված է եղել) պարգևատրվել են կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, տեղակալ Մարատ Յավրումյանը, նախագահի երկու օգնականներն ու գործավարը (5 անձ)։ Հիշեցնենք՝ այս 5 անձինք չկան Լեզվի կոմիտեի շուրջ մեկուկես տասնյակ այն աշխատակիցների շարքում, ովքեր բողոքներ են հղել իշխանություններին։ Բնականաբար՝ գործավար-օգնականներ շղթան հազիվ թե հավասարաչափ օգտված լինի այդ մոտ 11 մլն դրամից, և, ենթադրելի է, որ գլխավոր «գործող անձինք» հանդիսացել են նախագահ Գյուրջինյանն ու տեղակալ Յավրումյանը, ովքեր «ինքնապարգևատրվել են» այդչափ պատկառելի գումարով, ավելին, կրկին ենթադրելի է, որ դա արել են այնպիսի «ախորժակով», որ 2-րդ եռամսյակում արդեն սպառել են պարգևատրման ողջ բյուջեն։ 

Բնականաբար՝ հարց է առաջանում. եթե անգամ օրենքը թույլ է տալիս նշյալ տողով եղած բյուջեն տնօրինել սեփական հայեցողությամբ և պարգևատրել աշխատակիցներին՝ ըստ արդյունավետության, ապա ի՞նչ հիմքերով են Գյուրջինյանն ու Յավրումյանը շտապել ամառվա կեսին սպառել 3-4-րդ եռամսակների համար նախատեսված (Ամանորյա) պարգևավճարները։ Եվ ու՞մ են վճարել այդ պատկառելի գումարը, եթե ոչ՝ ինքնապարգևատրվել։ Պարոն Գյուրջինյանը տարվա կեսին արդեն կանխատեսել էր, որ բոլոր, կրկնում ենք, բոլոր աշխատակիցները տարվա երկրորդ կեսին վատ են աշխատելու և տարեվերջին պարգևատրման կամ խրախուսման արժանի չե՞ն լինելու, ուստի, ելնելով դրանից, հարկ է համարել ողջ գումարը ամառվա կեսին «սպառե՞լ»։ Իրական ղեկավարին բնորոշող բարոյական ո՞ր նորմն է ստիպել պարոն Գյուրջինյանին՝ դիմելու սեփական աշխատակիցների և իր միջև ծայրասիտիճան լարվածություն մտցնող այսպիսի քայլերի։ 

Այսքանից հետո՝ արժե կասկածել, արդյո՞ք անաչառ են աշխատակիցների հանդեպ իրականացվող ծառայողական քննությունները, որոնց մասին տեղակալ Յավրումյանը նշել է պատասխան նամակում, արդյո՞ք դրանք միտումնավոր չեն իրականացվել կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, «նախագծվել» տարվա ընթացքում, որպեսզի այդ աշխատակիցներին զրկեին այդ տողով պարգևատրվելուց, և ամբողջ գումարը «սպառված համարվեր» նախագահի ու տեղակալի կողմից։ Ավելին, եթե անգամ բոլոր աշխատակիցներն անարժան էին, ծառայողական վատ վարքի տեր, աշխատանքային պարտականություններում անխտիր թերացող և այլն (չնայած՝ նամակում նշվում է 2-ի մասին)՝ այն աստիճան, որ անգամ Ամանորին չէր կարելի մի փոքրիկ տոնական հատկացում տրամադրել, ապա ո՞ր օրենքով է նախատեսված, որ այդ տողով հատկացված ողջ գումարը «պարտադիր բաշխման ենթակա է» և այն չի կարելի հետ վերադարձնել բյուջե։ Թեև նվազ, բայց մենք ունենք դեպքեր, երբ, օրինակ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 133.345.675  պարգևատրման ֆոնդի գումարից 81.357.926  ՀՀ դրամը 2019 թ. ընթացքում բաշխել է Տեսչական մարմնի 194 աշխատակիցների միջև, իսկ 51.987.749 ՀՀ դրամը վերադարձրել է պետական բյուջե։ 

Բնականաբար՝ աշխատակիցների կողմից բարձրացվող և մտավորականին պատիվ չբերող այսպիսի մեղադրանքների պարագայում արդարացման լավագույն միջոցներից մեկը լրատվությամբ այս ամենը փաստարկված կերպով հերքելն է և համապատասխան պարզաբանումներով հանդես գալը։ Այդ հույսով՝ համացանցով գրավոր դիմեցինք Լեզվի կոմիտեի նախագահ պարոն Գյուրջինյանին և խնդրեցինք հեռախոսահամարը։ Վերջինս ոչ միայն չտրամադրեց հեռախոսահամարը, այլև չուզեցավ լսել մեր հարցադրումները՝ միայն գրավոր պնդելով հետևյալը. «Այսպես կոչված մեղադրանքների հետ առնչություն չունեմ, ուստի ասելիք էլ չունեմ»։ Բնականաբար՝ մենք փորձեցինք լրացուցիչ գրավոր հարցադրմամբ ստանալ պարզաբանում առ այն, թե, ի վերջո, կարո՞ղ ենք ենթադրել, որ 13.274.500 դրամի առյուծի բաժինը՝ շուրջ 10 մլն 770 հազար դրամը, բաշխվել է կոմիտեի ղեկավար անձնակազմի, այն է՝ հիմնականում իր և տեղակալի միջև։ Ցավոք, պարոն Գյուրջինյանը տեսավ մեր նամակը և ոչինչ չպատասխանեց։ 

Ի դեպ, կոմիտեի տեղակալ Մ. Յավրումյանը օրեր առաջ դիմատետրի գրառմամբ հայտնել էր հետևյալը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարցնում է, թե 2019-ի սկզբին ու տարեվերջին որքան կանխիկ դրամ եմ ունեցել»։ Միգուցե այդ նույն ծանուցագիրն ստացել է նաև պարոն Գյուրջինյա՞նը։  

Փաստ է՝ ԿԳՄՍՆ-ն չի վերահսկել Լեզվի կոմիտեի «պարգևավճարային» քաղաքականությունը, փաստ է նաև, որ քաղծառայողների՝ ակնհայտ կոռուպցիոն սխեմաներ մատնանշող մի քանի նամակներին ի պատասխան ոչինչ չի արվել ո՛չ վարչապետի, ո՛չ ԿԳՄՍՆ-ի կողմից, և վերջիններս բավարարվել են կոմիտեի ղեկավարության՝ բազմաթիվ հարցեր առաջացնող և հենց նույն կոռուպցիոն սխեմայի մասին մատնանշող նամակ-պարզաբանմանը հղում կատարելով։ Այսինքն՝ կա՛մ կառավարությունը (ԿԳՄՍՆ-ն) տոտալ անլրջության է մատնված և չի իրականացնում ծառայողական խորքային քննություն, կա՛մ հասկանալի «շահեր» ունի, ուստի և բավարարվում է Դ. Գյուրջինյանի տեղակալի՝ բոլոր իմաստներով քննության ենթակա, անտրամաբանական բացատրություններ պարունակող և բազմաթիվ կասկածներ հարուցող «պարզաբանումը» սպառիչ համարելով։     

Ամբողջ ողբերգությունն այն է, որ, ըստ աշխատակիցների, «պարգևավճարային» այդ նույն կասկածելի և անբացատրելի վարքագիծը Գյուրջինյանը և Յավրումյանը շարունակում են նաև 2020 թ. ընթացքում՝ նախազգուշացնելով, որ այս տարի ևս աշխատակիցները չեն ստանալու այդ տողով որևէ լումա։ Այնինչ՝ մեզ տրամադրված տեղեկության համաձայն՝ նշյալ հոդվածով կոմիտեին է հատկացվել 14 մլն 839.5 հազար դրամ։ Արդեն առաջին եռամսյակն անցել է և աշխատակիցները որևէ կոպեկ չեն ստացել նշյալ գումարից. հավանաբար նրանք շուտով կրկին «կհրեշացվեն» Գյուրջինյանի կողմից և կպիտակավորվեն։ Բնականաբար՝ աշխատակիցները վճռական են տրամադրված, և, եթե պարոն Գյուրջինյանը շարունակի և՛ անցյալ, և՛ այս տարվա պատկառելի գումարները, մեղմ ասած, «մեջտեղից վերացնել», ապա այս ակնհայտ կոռուպցիոն վարքագծին հակընդեմ քայլերը չեն ուշանալու։ Մանրամասերը՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում է
Ամենադիտված