ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է համայնքին տրվող նվիրատվությունների հանրայնացման պայմանները կարգավորող օրինագիծը
Հասարակություն
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է մի օրինագիծ, որը կկարգավորի համայնքին տրվող նվիրատվությունների հանրայնացման պայմանները:
Ըստ այդմ, մասնավորապես, Երեւան համայնքի ստացած նվիրատվություններն ու նվիրաբերումները, որոնք կգերազանցեն 1 մլն դրամը, օրենքի ուժով կհրապարակվեն քաղաքապետարանի պաշտոնական էջում՝ նվիրատվությունն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:
Սա ըստ էության, միանգամայն համահունչ է քաղաքային իշխանության պատկերացումներին: Անցած տարվա ընթացքում, երբ հայտարարվեց քաղաքային տնտեսության զարգացման հարցում բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման կարեւորության մասին, մենք հայտարարեցինք, որ որոշակի պարբերականությամբ տեղեկություններ կհաղորդենք հանրությանը քաղաքի ստացած նվերների մասին: Այս կարգավորումով Օրենսդիրը հստակեցնում է այդ պարբերականության հարցը՝ միեւնույն ժամանակ անդրադառնալով նվիրատուի անձնական տվյալների պահպանության հարցին: Այսպիսով, օրենքի նախագծում սահմանվում է, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է վերջինիս կողմից գրավոր համաձայնության պարագայում:
Քաղաքային իշխանությունը շարունակում է զգալի կարեւորություն տալ բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքին՝ խթանելով քաղաքի զարգացմանն ուղղված նվիրատվությունները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)