Համաճարակը դեռ չի հաղթահարվել, մենք նրա մասին բավական քիչ տեղեկատվություն ունենք. Համազասպ Դանիելյան
Հասարակություն
Երեկ տեսա մայրաքաղաքի մի քանի տեսանյութեր և լուսանկարներ, որոնք բավականին անհանգստացնող էին: Համաճարակը դեռ չի հաղթահարվել, մենք նրա մասին բավական քիչ տեղեկատվություն ունենք: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Որքան էլ գայթակղիչ լինի երկու ամսվա մեկուսացումից հետո դուրս գալ, շփվել ընկերների հետ, սոցիալիզացվել, խնդրում եմ ավելի պատասխանատու լինել: Խնդրում և հորդորում եմ ավելի զգույշ լինել, պահել ֆիզիկական հեռավորությունը, չշփվել այն հարազատների հետ, որոնք կարող են համաճարակից տուժել», - ասաց Դանիելյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)