Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք․ ՊՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել
Հասարակություն
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տվյալներ է ներկայացրել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից։
«Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք
Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք
Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք
Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում
Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։
Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով»,-գրել է Ստեփանյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)