Նոր Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերել են 80–ամյա բնակչի դին
Հասարակություն
Մայիսի 5-ին, ժամը 13:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ պետքարանի հատակին, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Լիդիա Հ.-ի (ծնված 1939 թ.) դին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)