Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Մյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռին Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու 

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը պարզաբանել է հանրային պաշտպանների նկատմամբ սահմանափակումները

Հասարակություն

ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողովում ՀՀ փաստաբանների պալատին մեղադրել է ներքին  ակտերով հանրային պաշտպաններին այլ աշխատանք կատարելու արգելք սահմանելու, ինչպես նաև վերջիններիս հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքելու համար:

«Տեղեկացնում ենք, որ այլ գործով իրավական օգնություն ցույց տալու սահմանափակումը պայմանավորված է լրիվ դրույքով հանրային պաշտպանի կարգավիճակով և ունի իրավաչափ նպատակ: Մասնավորապես, հանրային պաշտպանը ֆինանսավորվելով ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իրավական օգնություն է ցույց տալիս պետության կողմից օրենքով հստակ սահմանված անձանց շրջանակին (խոցելի խմբեր, անվճարունակ անձինք և այլն)՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային ժամերին (երբեմն, նաև արտաժամ): Հետևաբար, հանրային պաշտպանի կողմից աշխատանքային ժամերի ընթացքում մասնավոր գործերով ծանրաբեռնվածությունն ուղղակի կխոչընդոտի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, քանի որ մասնավոր գործերով իրավաբանական օգնությունը հաճախ (ելնելով մասնագիտական գործունեության առանձնահատկությունից) տրամադրվում է աշխատանքային օրերին և ժամերին (դատական նիստեր, հարցաքննություններ և այլն): Պաշտպանն անկախ նրանից մասնավոր գործով է ներգրավված, թե՝ որպես հանրային պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պարտավոր է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ դատական նիստին կամ քննչական գործողությանը, որի խախտումը կարգապահական պատասխանատվության հիմք է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային պաշտպանը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, գտնում ենք, որ առաջին հերթին պետությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր կողմից տրամադրվող միջոցները ծախսվեն արդյունավետ կերպով և բացառվի ցանկացած խոչընդոտ, որը կարող է նվազեցնել հանրային պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը: Այս պայմաններում, պատգամավոր Մարիա Կարապետյանի  արտահայտած դիրքորոշումը հիմնավոր չէ, իսկ գնահատականը՝ Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի անօրինական լինելու վերաբերյալ՝ ոչ կոռեկտ:

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միացավ պատգամավոր Մարիա Կարապետյանի  կողմից հնչեցված այն պնդմանը, որ  հանրային պաշտպանների հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելը հակասում է աշխատանքի կայունության սկզբունքին: Հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 95-րդ հոդվածի, ինչպես նաև «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի կանոնների համաձայն օրենսդիրը թույլատրում է կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր:

Հանրային պաշտպանների համար հատկացվող փոխհատուցումը կախված է մեկ այլ սուբյեկտի՝ պետության կամքից: Հաջորդ տարվա բյուջեն, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցները, հաստատվում են դեկտեմբեր ամսին, և եթե պետությունը որոշի ավելի քիչ միջոցներ տրամադրել ՀՊ գրասենյակին, ապա Փաստաբանների պալատը ստիպված պետք է հաստիքների կրճատման հիմքով համամասնորեն դադարեցնի որոշակի քանակի չափով հանրային պաշտպանների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը (եթե ղեկավարվենք պատգամավորների առաջարկով): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 129-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու դեպքում, Փաստաբանների պալատը պարտավոր է աշխատանքից ազատվող հանրային պաշտպաններին վճարել երեք ամսվա չափով միջին աշխատավարձի գումար, որը նախատեսված չի կարող լինել և չի կարող կիրառվել տվյալ տարվա պետական բյուջեով: Եթե պետությունը լրացուցիչ գումարներ չտրամադրի Հանրային պաշտպանի գրասենյակին, ապա այդ ծախսերը պետք է կատարի Փաստաբանների պալատը՝ փաստաբանների անդամավճարների հաշվին, որը չի բխում  «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի պահանջներից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացումները Հանրային պաշտպանի գրասենյակին կատարվում են տարեկան կտրվածքով՝ պայմանագրի հիման վրա, հետևաբար գտնում ենք, որ տարեկան աշխատանքային պայմանագրերի կնքումն այս փուլում այլընտրանք չունի:

Բացի այդ, յուրաքանչյուր տարի մրցույթով նոր հանրային պաշտպաններ ներգրավելու հնարավորությունը մշտապես թարմացնում է հանրային պաշտպանի գրասենյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՄահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվողին Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային Ինչպե՞ս են հանգած աստղերը վերածվում հսկայական «ադամանդների»․ աստղագետը բացատրել էՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ) Ավարտին են մոտենում Էբոլայի և Մարբուրգի տենդերի դեմ նոր պատվաստանյութերի փորձարկումներըՄյունխենի օդանավակայանում մաքրման ծառայության ավտոմեքենան բախվել է ինքնաթիռինՀայաստանը կմասնակցի «Ապագայի գիտնականներ» միջազգային նախագծինԵրևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել Լեհ պատգամավոր․ Ուկրաինայի հարվածները չեն կարողացել խաթարել Ռուսաստանի էներգետիկ համակարգըԳերմանացի քաղաքական գործիչը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինային ֆինանսավորումը՝ հիշատակելով «ոսկե զուգարանները»Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph ՌԴ Պետդումայում բացատրել են՝ ինչ է նշանակում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին «ռազմական զսպմամբ» պատասխանելըԱրտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքումԻսրայելում ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել․ դեսպանԵրևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանըNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարանԽելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոուԼատվիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն հետ են մնում անօդաչու տեխնոլոգիաների զարգացման տեմպերիցԻլյա Յաշինը անվտանգության սպառնալիքի պատճառով չեղարկել է Հայաստան այցըԻ՞նչ օգնություն է նախատեսում Միացյալ Նահանգները Հայաստանի համար․ ԱՄՆ ՊՆ«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եկեղեցուն վարկաբեկելու համար»․ Արմեն ԱշոտյանՆԳՆ-ն նոր մոդել է ներդնում․ ոստիկանության և փրկարար ծառայության կադրերի համար կարիերայի նոր ուղիԶախարովա․ Ռուսաստանը միջազգային ասպարեզից «չեղարկելու» փորձերը ձախողվել են«Արցախը բեռ էր, իշխանությունն իր քաղաքական վարքով կանաչ լույս վառեց տեղի ունեցածի համար»․ Տիգրան Աբրահամյան«TRIPP-ը միայն տնտեսական ծրագիր չէ․ այն ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն»․ Սուրեն ՍուրենյանցԱռեղծվածային դեպք․ Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվելՍոմալիի ափերի մոտ ծովահենությունը հասել է վերջին 13 տարվա ամենաբարձր մակարդակին«Միսս Ռուսաստանը» հերքել է Աբու Դաբիում 500 մլն ռուբլի արժողությամբ հարսանիքի մասին լուրերըԻտալիան պատրաստվում է մինչև չորս ռազմանավ ուղարկել Բաբ էլ Մանդեբի նեղուցԼավրովն ու Ռուբիոն կհանդիպեն Նյու Յորքում․ գլխավոր թեման՝ Ուկրաինայի հակամարտությունըԲիաթլոնի միջազգային միությունը նոր նախագահ ունի․ ընտրվել է Տիմ ՖարչնիկըՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և ՄԱԿ-ի ԵՏՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորություններըՇենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններ
Ամենադիտված