Միջադեպի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Միջադեպի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրուցյի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Դիտարկմանը, թե սրանով «Իմ քայլի» վարկանիշն ընկավ, Սիմոնյանը նշեց.
«Վարկանիշի առումով կանհանգստանանք ընտրությունների ժամանակ, եթե մեր քաղաքացիները կգտնենք, որ չպետք է քվեարկեն, չեն քվեարկի: Եթե կգտնեն, որ պետք է քվեարկեն օրինակ Էդմոն Մարուքյանի օգտին, թող քվեարկեն այդ երրորդ ճանապարհի օգտին»: Հարցին` թե ՀՀ-ն օրենքի երկիր համարում է, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, կներեք ոչ միայն ես եմ համարում օրենքի երկիր, այլև միջազգային կառույցները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)