«Էդմոնի գլխից քաշեցի, որ Սասունին չխփի». Ղալումյանը՝ Մարուքյանին թիկունքից հարվածելու մասին
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ Մարուքյանն իր ելույթում քննադատեց իշխող խմբակցության պատգամավորներին, սրան տարբեր մեկնաբանություններով պատասխանեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Քաշքշուկը սկսվեց Սասուն Միքայելյանի արձագանքից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից, իսկ նրան հարվածով դիմավորեց իմքայլական Միքայելյանը:
Կրքերը փոքր-ինչ հանդարտվելուց հետո, Մարուքյանը նշեց, որ իրեն թիկունքից հարվածել են: Ծեծկռտուքի ողջ ընթացքը ուղիղ եթերում ցուցադրող տեսագրություններից պարզ է դառնում, որ Մարուքյանին թիկունքից հարվածել են իմքայլական երկու պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Արտակ Մանուկյանը:
Վահե Ղալումյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ ասում է, որ բռնության չի դիմել:
«Ես ստիպված եմ եղել բռնությունը կանխել, ես բռնության չեմ դիմել»:
Լրագրողի պնդմանը, թե տեսագրությամբ երևում է, որ Ղալումյանը հարվածում է Մարուքյանի գլխին, պատգամավորն արձագանքում է. «Ես չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնը չհարվածի Սասունին»:
Լրագրողի հարցին՝ հնարավոր է այս ամենի արդյունքում վայր դնեք մանդատը, պատգամավորը պատասխանեց. «Մարուքյանից հետո միայն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)