Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ Կարապետյան Հունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալված Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր Հակոբյան Ֆրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջ Հեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցում Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․Համբարձումյան «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներին Սոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջ Ուկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ին 

Պարոն երեսպաշտ, մի ամբողջ երկու տարի ուշացել ես. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Դուք նորն եք, ես էլ նախկինը հա՞

Փաշինյանն այսօր իր տարերքի մեջ էր։ Դասական էր ամեն ինչ՝ դեմքի «ահարկու» արտահայտությունը, հիստերիան, բղավելը ու իհարկե ցինիզմն ու ստախոսությունը։

Մի տարօրինակ տրամաբանությամբ ինքը ամենաանհավասարակշիռը արձագանքում է այն արատներին, որոնց մեղավորը ինքն է։ Եթե դժվար չէ, բառապաշարից արագ վերացրեք հավասարակշռություն բառը, Դա կապ չունի ձեզ հետ։ Հիշե՜ք դուք, հենց դուք ես Հայաստանում հայհոյաբանության (քֆուրոլոգիայի) հիմնադիր հայրը։ Քստմնելի գերագույն սադրանքի հեղինակը: Ստախոսության ու ցինիզմի ակադեմիկոսը։ Տգետների հովանավորը։

«Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցցացներում սպառնում են բռնաբարել: Նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ Ազգային ժողով
08.05.2020.

Այս խոսքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան մեծ «հեղափոխական», մեր ժամանակների անտաղանդ կոմբինատոր և այդպես էլ չստացված վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պար՜ոն երեսպաշտ մի ամբողջ երկու տարի ուշացել ես!
Ես ու էլի քո կին գործընկերներ քեզ հորդորում էինք, նեղվում՝ առաջարկում, որ ամբիոնից դադարեցնես այն ինչ կատարվում էր՝ հեռախոսահամարների հրապարակում, անբարո կոլաժներ, վիրավորանքներ։ Բայց դու վայելում էիր, դու լուռ էիր, ու հիմա հանկարծ՝ հիշել ես՞ ։ Պատկերացնու՞մ եք կին պատգամավորներին ամենացածր հայհոյանքներ հասցնող, սև ժապավեններ ու բեմականացված հուղարկավորություններ կազմակերպող «հեղափոխության» ղեկավարը «հեղափոխությունից» ուղիղ երկու տարի անց հանկարծ հայտնաբերում է, որ բումերանգի օրենքը աշխատում է անխափան:

Այն «հեղափոխության» ղեկավարը, որի մանկլավիկները տներ շրջափակելու համար ընտրում էին բառի ուղիղ ու անուղղակի իմաստով անպաշտպաններին։ ( Դուք անգամ որպես տղամարդ Ձեր կին գործընկերներին պաշտպանելու ունակ չեղաք կամ չցանկացաք)։
Նրանք իմ կամ Շուշանի տուն էին եկել, որովհետեւ մենք բազմահարկ սովորական շենքում էինք ապրում ու սույն լկտի, անսուրբ ու անհայրենիք տականքները խնդիր չունեին բարձրանալ իմ հարկ ու բնակարանի դռան կողքը փակցնել պաստառ «Դու դավաճան ես» մակագրությամբ։
Ի դեպ, մեկը չկար այս ստահակներին ասեր՝ ի՞նչի դուք մարդ եք կամ արժեք, որ ձեզ դավաճանեն է՞լ։
Բա հո օլիգարխ պատգամավորների բազմապաշտպան տներ չէին գնա, որ հեռվից արդեն դրանց իրենց տեղը ցույց տային։ (այն օլիգարխների, որոնք հիմա դառել են իրենց վարչապետի սիրելի խոշոր սեփականատերերը)։

Նիկո՜լ,
Երբ երկու տարի առաջ` հոկտեմբերի երկուսին, «հեղափոխական» ամբոխը քո գլխավորությամբ ամենաստոր բառապաշարով և հայհոյանքներով գրավում էր ԱԺ-ն, ես ԱԺ նախագահ պարոն Արա Բաբլոյանի սենյակում զգուշացնում էի, որ ձեր իսկ սերմանած չարիքը ձեր դեմ է ուղղվելու: Այն ժամանակ չհասկացար, փորձը ցույց տվեց, որ հիմա էլ չես հասկացել, որ դու ես սա արել ու ասեմ ավելին ։ Դու այլեւս դա շտկել չես կարող։ Չես կարող!

Նիկո՜լ,
Երբ մյուս անգամ փորձես սրտնեղել, առաջարկում եմ ուղղակի նայել հայելու մեջ և տեսնել, որ բոլոր չարիքների, ախտահարումների մեջ մեղավոր է միայն մեկ մարդ, և այդ մարդը դու ես: Քեզ ո՜չ հարգում են, ո՜չ վախենում։ Ո՜չ թիմակիցներդ, ո՜չ հակառակորդներդ։

Այսօր խորհրդարանում կատարվածին, ես նայում էի մեծ ցավով երկրի համար, բայց գոհունակությամբ քո թիմի համար, որովհետև դու ու քո թիմը աստիճանաբար սկսում եք առերեսվել այն հրեշին, որի ծնողը և անընդհատ պարարտացնողը եղել եք դուք: Ի դեպ՝ շատ լավ է, որ մտքովդ չանցավ մեկին ասել մանդատ վայր դնեն։ Դու քեզ կկեղծեիր!
Հ.Գ. Քչերը գիտեն, որ ես չէի ցանկանում մասնակցել 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն, որոշում կայացրեցի կարեւոր գիտակցումից ելնելով։ Երբ այն քաղաքական ուժը, որին անդամակցում էի այդ ժամանակ չհայտնվեց խորհրդարանում, հաճախ ասում էի, որ իրապես ուրախ եմ դրա համար։ Անգամ մտերիմներիցս շատերը մտածում էին անկեղծ չեմ: Հիմա ես երիցս վերահաստատում եմ, չափազանց ուրախ եմ, որ նման խայտառակ խորհրդարանի կազմում չեմ:
Հ.Գ.1 Եթե անգամ, վնասեմ իմ այս գրառմամբ, չեմ կարող չասել, որ Արարատ Միրզոյանը այն ժամանակ թեկուզ դեմ առ դեմ ունակ եղավ ցավակցել հարազատիա մահվան համար ու ներողություն խնդրել։
#ցինիկ_անգրագետներ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ
Ամենադիտված