ԱԺ-ն վավերացրեց մի կոնվենցիա, որով դպրոցական կյանքի հենց սկզբից երեխան կլսի և կխոսի սեքսի մասին
Բլոգոսֆերա
Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ԱԺ-ը վավերացրեց մի կոնվենցիա, որի համաձայն տարրական դասարաններում ` օրինակ 1-ին, 2-րդ և այլ դասարաններում երեխաներին կասեն, որ կարող են ինքնուրույն որոշել ինչ սեռական կողմնորոշում ունենան, որ տղան կարող է տղա սիրել, աղջիկը` աղջիկ: Կսովորեցնեն թե ինչ է սեքսը, երեխաները կսկսեն մտածել դրա մասին` կհասկանան չեն հասկանա կամ սխալ կհասկանան ` դա էլ մեկ ուրիշ խնդիր է: Կսովորեցնեն, թե ինչպես են ունենում սեռական հարաբերություններ և այլն: Այսինքն դպրոցական կյանքի հենց սկզբից երեխան կլսի և կխոսի սեքսի մասին:
Այո, ավարտական դասարանների երեխաները պետք է իմանան, թե ինչ է սեռական հարաբերությունը, բայց ոչ երբեք տարրական դասարանի երեխաները:
Նիկոլի գլխավորած ապազգային և հակաավանդական իշխանությունները շարունակում են Ստամբուլյան կոնվենցիայից բխող ալյասեռումների տարածումը` ոչնչացնելով մեր ներկան ու ապագան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)