Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 

Երեխաները կվերածվեն քարոզչությա՞ն թիրախի, հոգեվորսությա՞ն, թե՞ հոգեպղծության․ Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

Ըստ էության, ոչ մի օր առանց «անակնկալի» տրամաբանությունն ու ռեժիմը շարունակվում է․ առավոտյան ԻՔ-ական 79 պատգամավորներ՝ կողմ քվերակությամբ վավերացրին Լանզարոտի կոնվենցիան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Իրականում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» շատ բարեհունչ և քաղաքակիրթ ուղերձ պարունակող վերնագրով ԵԽ կոնվենցիան, այնուամենայնիվ, վտանգավոր է և վիճահարույց: Ինչպես և սպասելի էր՝ այս տարողունակ և հանրային բացառիկ շահերի և ազգային արժեքների առնչվող կոնվենցիան, վավերացվեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի մոտեցումները հաշվի առնելու», գրել է Դաշնակցական գործիչը:

Ըստ Լիլիթ Գալստյանի՝  ինչպես ցանկացած կոնվենցիա, սա ևս լրջագույն իրավական փաստաթուղթ է, որին հաջորդելու են գործողություններ և միջոցառումներ․

«Այնպես որ հարգելի ծնողներ, պատրաստ եղեք, որ Կոնվենցիայի Կրթական և Կանխարգելիչ Միջամտության ծրագրերի քողի տակ ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստացող ձեր երեխաները սեռական կրթություն կստանան, կներառվեն իրազեկման և լուսաբանման ծրագրերում, որոնք ըստ էության տարիքային այդ խմբի երեխաների համար դժվար է ասել՝ քարոզչությա՞ն թիրախի կվերածվեն, հոգեվորսությա՞ն, թե՞ հոգեպղծության: Գուցե այս մտավախությունները չունենայի, եթե մասնագիտական հանրույթը ներգրավված լիներ քննարկումների գործընթացում և բացահայտեր ռիսկերը, կամ փարատվեին իրավական անորոշութհունից բխող բոլոր հնարավոր հետևանքները»:

Երկրորդ դրվագն էլ առանձնապես չզարմացրեց, գրել է Լիլիթ Գալստյանը.

«ԻՔ-ական պատգամավոր Հ. Հովհաննիսյանը սեփական թիմի թրենդի մեջ է: Անդրադառնալով  այս օրերին Ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանին վերաբերող բազմաթիվ մտահոգիչ, մեր ազգային անվտանգությանն ու ազգային առաջնահերթություններին վերաբերող փաստերին ու մի շարք հրապարակումներին, փոխանակ հերքելու, լուսաբանելու կամ պարզապես մեղմելու մեր հանրային տագնապները, բառիս բուն իմաստով ասում է՝ այդքան մտահոգ եք Ինստիտուտի հարցերով, եկեք կառույցի ջրահեռացման խնդիրներով զբաղվեք…

Սա ասվում է ԱԺ ամբիոնից, ՄԻՊ-ի զեկույցի շրջանակներում, ատելության խոսքի և անհանդուրժողականության մթնոլորտը մեղմելու իբրև թե անկեղծ պոռթկումների համատեքստում»:

«Ի՞նչ ասել, ասել,  թե այս ցինիկությունը հակակրելի է, քիչ է, ասել թե՝ բա՞ պետությունն ու դուք ինչի՞ համար եք, շատ պարզունակ է (պիտի որ մինչ այս իմանայիք): Եթե կարծում եք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի խնդիրը տեղավորելով ժեկ-ի ջրահեռացման տղայական կոնտեքսում, ճարպկորեն կխուսափեք պատասխանատվությունից, նշանակում է թերագնահատել ու ոտնակոխել շատ-շատերի զգացումները: Մինչ այդ կներեք, որ ձեզ՝ նվիրյալներիդ կտրում են պարգևավճար ստանալու սրբազան առաքելությունից... », գրել է նախկին պատգամավորը եւ կանխատեսել, որ «անակնկալները դեռ առջևում են, օրն առջևում է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են
Ամենադիտված